Ես դեմքի ոչ մի վիրահատություն չեմ տարել, գեղեցիկ եմ եղել թե՜ նախկինում, թե՜ հիմա․ Սկանդալային Սյուզին պատասխանում է իրեն քննադատողներին (չհրապարակված լուսանկարներ)
PHOTOՍկանդալային մոդել Սյուզան Սեդրակյանը հայտնվել է բլոգերների ուշադրության կենտրոնում։ Բլոգերներից մեկը այսօր հրապարակել է լուսանկարներ, և նշել է, որ մոդելը մի շարք պլաստիկ վիրահատություններից հետո դարձել է գրավիչ և սեքսուալ։
Mediamall.am -ը կապ է հաստատել Սյուզիի հետ, և մեկնաբանություն խնդրել նրանից։ Մեզ հետ զրույցում Սյուզին նշեց, որ այդ հրապարակումը իր դեմ կատարվող հերթական պատվերն է։
«Նախ ուզում եմ հայտնել, որ այդ հրապարակումը իմ դեմ հերթական պատվերն է։ Չեմ ուզում դրա մասին խոսել։ Այո վիրահատություն արել եմ, բայց ոչ դեմքիս հետ։ Պարզապես մեծացրել եմ իմ նստատեղը, որը երբեք չեմ թաքցրել։ Ասեմ, որ ամեն ամիս իմ արտաքին տեսքում փոփոխություն է լինելու, որովհետև ես ակտիվ զբաղվում եմ սպորտով։ Այցելում եմ լողի և մարզասրահ։ Անհատական մարզիչներ ունեմ, որոնց շնորհիվ օր-օրի ավելի գեղեցիկ է դառնում իմ մարմինը։ Ես իմ գեղեցկության վրա աշխատում եմ, որովհետև դրա համար քրտինք եմ թափում։ Իհարկե, ինձ խնամում եմ, շուրթերս ավելի գրավիչ եմ դարձրել, ունքերս նույնպես, սակայն այդ ամենը վիրահատություն չէ։ Դա մի քանի ամիսը մեկ կատարվող բժշկական միջամտություն է, որը կրկնում եմ, վիրահատություն չէ։ Ես մոդելային աշխարհի ներկայացուցիչ եմ, և չեմ ամաչում այն բանի համար, որ իմ արտաքին տեսքին այդքան ուշադիր եմ։ Իմ նախկին նկարները վերցնելելու, ֆոտոշոփով տգեղացնելու փոխարեն, ուրիշներին նախանձից վատաբանելու փոխարեն, թող չստացված մարդիկ մեկ մեկ իրենց արտաքին տեսքով զբաղվեն, և ոչ թե ուրիշների կյանքով ապրեն»։
Սյուզին մեզ է փոխանցել մի քանի՝ չհրապարակված լուսանկարներ, որոնք արվել մինչ պլաստիկ վիրահատությունը։