Սպառողական գների նվազման առաջատարը՝ ՀՀ-ն է
BLOGԵթե ուսումնասիրենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալները, ապա կտեսնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանը միակն է, որտեղ սպառողական գները փետրվարին հունվարի համեմատ նվազել են:
Ընդանուր առմամբ նվազումը կազմել է 0,9 տոկոս: Եթե այս ցուցանիշը համեմատենք ուղիղ մեկ տարվա վաղեմություն ունեցող արդյունքների հետ, ապա կտեսնենք, որ 2017-ին նվազեցումը կազմել է 0,4 տոկոս:
Համեմատության համար պետք է նշել, որ Բելառուսում փետրվարին արձանագրվել է սպառողական գների 0,5 տոկոս աճ, իսկ Ղազախստանում գների բարձրացումը կազմել է 1 տոկոս:
Միության անդամ մյուս երկու երկրներում ի դեմս ՌԴ-ի և Ղրղզստանի գնաճը փետրվարին հունվարի համեմատ կազմել է
0,6 և 0,2 տոկոս:
Էկոնոմիկան թվերով / ֆեյսբուք
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



