Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքական կենսունակության և «մահվան» առջև

ANALYSIS

Խորհրդարանական ընտրություններին հաջորդած հետընտրական հանդարտության ֆոնին, Կոնգրես–ՀԺԿ դաշինքը որոշեց այնուամենայնիվ բողոքարկման դիմում ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Բողոքն, ինչպես և սպասելի էր, ԿԸՀ–ն մերժեց` հիմնավորելով, որ ներկայացված խախտումները չէին կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Այս մերժումը թերևս առավել քան սպասված էր, քանի որ չնայած վարչական ռեսուրսի ակնհայտ կիրառման ու լայնատարած ընտրակաշառքների առկայությանը, պետք է ընդունել, որ այս երկուսն էլ գրեթե ապացուցողականություն չունեցող ընտրախախտումներ են:

Այլ հարց է, թե ինչու դաշինքը, ամենայն հավանականությամբ, հստակ գիտակցելով բողոքի ճակատագիրը, ամեն դեպքում նման փորձ կատարեց:

Այստեղ թերևս պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ նման քայլով Կոնգրես–ՀԺԿ դաշինքը գոնե այս կերպ փորձում է իր շուրջը քաղաքական ակտիվության որոշակի մթնոլորտ ստեղծել: Փորձն իհարկե թույլ էր:

Սակայն այստեղ թերևս հարկ է անդրադառնալ ընդհանրապես ներկայում հայաստանյան քաղաքական դաշտում ստեղծված վիճակին: Փաստն այն է, որ առաջիկա 5 տարվա համար Ազգային ժողովում ներկայացվածություն չունեցող քաղաքական ուժերը արմատական փոփոխությունների պետք է ենթարկեն իրենց սկզբունքներն ու գործելաոճը:

Երևանի ավագանու ընտրությունները գուցե և կարող էին այսօրինակ ուժերին կարճաժամկետ կերպով պահել քաղաքական ակտիվության վիճակում, սակայն ինչպես արդեն գիտենք, այս ընտրություններին մասնակցում են ՀՀԿ–ն, «Ելքը» և «Երկիր ծիրանին»: Սա արդեն իսկ նշանակում է, որ խորհրդարանական մանդատ չունեցող ուժերը` սկսած ՀՎԿ–ից, վերջացրած ՀԱԿ–ով, ընդհանրապես քաղաքական հարթակում մնալու խնդիր ունեն: Այս խնդրի ոչ բարեհաջող լուծման դեպքում բոլոր այսօրինակ ուժերը սահուն կերպով կհայտնվեն քաղաքականության լուսանցքում և կվերածվեն ակումբային մակարդակի խմբակների:

Սակայն այս խնդիրը թերևս բարդագույնն է` հայաստանյան հասարակական–քաղաքական իրականության պայմաններում, քանի որ ակնհայտորեն, առնվազն վերջին տասնամյակի ընթացքում, քաղաքական դաշտում համատարած լճացման միտումներ են:

Ընդդիմադիր դիրքերից հանդես եկող բոլոր քաղաքական ուժերն ու կազմավորումները, ըստ էության, սպառել են իշխանության կամ վարչակարգի քննադատության պաթոսային, պոպուլիստական գործիքակազմի ամբողջ ռեսուրսը: Նման պայմաններում արդեն այսօրինակ ուժերը հարկ է, որ արմատապես փոխեն ընդհանրապես քաղաքական գործունեության ընկալումն ու սկզբունքները և փորձեն գտնել այնպիսի մի ձևաչափ, որը թույլ կտա անգամ Խորհրդարանի պատերից դուրս ստեղծել քաղաքական ակտիվության որոշակի մակարդակ և գործունեություն, որը պետք է դառնա հաջորդ պառլամենտական ընտրություններում հաջողության գրավականը:

Հարկ է շեշտել նաև, որ բնականաբար սա չափազանց դժվար գործընթաց է լինելու, սակայն ինչպես ասում են` քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, ուստի` կամ ներկա ուժերից շատերը լուծում են իրենց քաղաքական կենսունակության խնդիրը, կամ պարզապես թողնում են այս ասպարեզը:

Աղասի Մարգարյան

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee