Զատկի սեղանը ձևավորելու յուրօրինակ ու օրիգինալ տարբերակներ
PHOTOՍուրբ Հարության կամ Զատկի տոնը քրիստոնյաների սիրելի տոներից մեկն է։ Ըստ qahana.am-ի` Զատկի տոնը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Զատիկը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները հավկիթներ են ներկում: Ներկված հավկիթը համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչված Հիսուսի արյունը, որ թափվել է մարդկության փրկության համար, սակայն այժմ ընդունված է նաև այլ գույներով ներկելու տարբերակը։
Բացի ներկված հավկիթներից, ընդունված է նաև այլ ավանդական ուտեստներ դնել սեղանին։ Այս տոնի ավանդական հյուրասիրությունների շարքում են տարբեր գույներով ներկված հավկիթները, ձկնեղենից պատրաստված ուտեստները, վայրի ուտելի բույսերը, քաշովիները, գինին, ինչպես նաև Զատկի թխվածքը (կուլիչ)։ Այս ամենը պետք է գեղեցիկ ձևավորել ու դնել տոնական սեղանին։
Սեղանը զարդարելու ու դրան յուրահատուկ տեսք հաղորդելու համար կարող եք օգտվել այս խորհուրդներից։
1. Սեղանը զարդարեք ծաղիկներով։ Ծաղիկները թարմության ու կյանքի խորհրդանիշն են, այնպես որ, համապատասխանում են այս տոնի փիլիսոփայությանը։
2. Ուշադրություն դարձրեք դանակ-պատառաքաղների ձևավորմանը։ Դրանք յուրահատուկ կերպով զարդարեք։
3. Սեղանը զարդարեք նաև դեկորատիվ հավկիթներով ու գեղեցիկ ներկեք հավկիթները։ Դրանք ներկելու օրիգինալ տարբերակներ կարող եք գտնել մեր նախորդ անդրադարձում։