Դեղատնից՝ կոպեկներով. սուպերէժան միջոցներ՝ սուպերարդյունավետությամբ
PHOTO1. Ջրածնի պերօքսիդ
Հայտնի հականեխիչը շատ օգտակար է դեմքի մաշկի համար: Ջրածնի պերօքսիդը ջրով բացիր 1:1 հարաբերակցությամբ և որպես դեմքի լոսյոն օգտագործիր: Այն պակաս նկատելի կդարձնի անցանկալի պիգմենտացիան և կնվազեցնի մաշկային հիվանդությունների առաջացման ռիսկը:
Ջրածնի պերօքսիդը նաև կօգնի երկարաձգել դեզոդորանտի ազդեցությունը կամ լիովին կփոխարինի դրան: Ջրածնի պերօքսիդը քրտնարտադրության վրա չի ազդում, բայց տհաճ հոտից կապահովագրի:
2. Գետասպունգ
Գետասպունգը (բոդյագա) տեղային հղկող ազդեցություն է ունենում մաշկի վրա: Վերացնում է կնճիռները, սպիները, մաշկի զոլերը: Գետասպունգով դիմակ ինքնուրույն պատրաստելու համար մի քանի բաղադրիչ է պետք:
Բաղադրիչները՝
- 1 բաժակ ջուր
- 2 թ/գ ջրածնի պերօքսիդ
- 1 փաթեթ գետասպունգ
Կիրառումը՝
Ոչ մեծ տարայի մեջ խառնիր բոլոր բաղադրիչները: Ստացված միջոցը քսիր մաշկիդ խնդրահարույց մասերին: Թող 5 րոպե, հետո լվա մեծ քանակությամբ ջրով:
3. Կալենդուլայի սպիրտային թուրմ
Անփոխարինելի միջոց է պզուկների դեմ: Օրական 3-4 անգամ բամբակով քսիր խնդրահարույց մասիդ:
4. Սալիցիլային քսուք
Լավ միջոց է մաշկային կոսմետիկ խնդիրների դեմ: Ազդում է փափուկ, լավ շերտազատում է մաշկի մեռած բջիջները:
5. Ցինկի քսուք
Ունի հակաբորբոքային, կապող և հականեխիչ ազդեցություն: Խնդրահարույց մաշկի՝ շատ գովազդվող միջոցների բաղադրիչ է և ի տարբերություն դրանց՝ շատ էժան է:
6. Անգլիական աղ
Կոսմետիկ նպատակներով անգլիական աղն օգտագործվում է փոշու տեսքով: Անգլիական աղով ամսական մեկ անգամ վաննաներ են ընդունում մեջքի և կրծքավանդակի խնդահարույց մաշկ ունեցողները, նաև փսորիազով տառապողները:
7. Կոսմետիկ կավ
Կավով ամեն ինչն է օգտակար՝ դիմակները, վաննաները: Կավը մի քանի տեսակի է լինում՝ սպիտակ, կանաչ, կապույտ: Հաշվի առ մաշկիդ առանձնահատկությունները և անպայման փորձիր:
8. «Սուլսենա» մածուկ
Տարիներով ստուգված միջոց է: Մազերի հետ կապված խնդիրների դեպքում մածուկը կամրացնի և կխտացնի մազերը ներսից: Գլխամաշկը ևս կկարգավորվի:
9. «Ռոմազուլան»
Հակամիկրոբային, հակաբորբոքային դեղամիջոց է: Այն կարելի է ավելացնել շամպունին, օճառին, լոգանքի գելին, դիմակներին, վաննայի մեջ: «Ռոմազուլանի» հիմքով լոսյոնը արդյունավետորեն կխնամի յուղոտ խնդրահարույց մաշկը:
10. Գերչակի յուղ
Յուրահատուկ միջոց է մազերի արագ աճի համար: Քսում են հոնքերին, թարթիչներին, գլխամաշկին: Առավել լավ է յուղը գիշերը քսած թողնել:
11. Կալցիումի քլորիդ
Այս միջոցով կարելի է, այսպես կոչված, դեմքի հոլիվուդյան պիլինգ անել: Դրա համար մեկ սրվակի պարունակությունը լցրու ափերիդ և քսիր դեմքիդ մաքուր մաշկին: Հենց չորանա, միջոցը նորից քսիր, այդպես 3 անգամ: Հետո ձեռքերիդ առատ սովորական օճառ քսիր և էներգետիկ կերպով սրբիր դեմքդ մերսման գծերով:
Ստացված խիտ զանգվածը կվերացնի մեռած մաշկը և նրբորեն կմաքրի դեմքը: