Ինչ կարող է պատմել լեզուն օրգանիզմի մասին․ Ֆոտո
PHOTOՄեր մարմինը ազդանշաններ է ուղարկում օրգանիզմի խնդիրների և հիվանդությունների մասին: Լեզուն ևս բացառություն չէ, լեզվի վիճակով կարելի է որոշել օրգանիզմի առողջական վիճակը:
Կարմիր գույն
Դա կարող է նշանակել, որ օրգանիզմին վիտամիններ են պակասում: Ձեր սննդակարգում պակասում են երկաթ և վիտամին B12: Դրա արդյունքում լեզուն կարող է «ճաղատանալ»:
Սև կամ դարչնագույն փառ
Դա վկայում է բերանի խոռոչի վատ հիգիենայի մասին կամ կարող է առաջանալ ծխելու, սուրճ կամ սև թեյ օգտագործելու արդյունքում: Արդյունքում կարող է տհաճ հոտ առաջանալ: Առաջին հերթին պետք է հրաժարվել վնասակար սովորություններից:
Սպիտակ փառ
Կանդիդոզի (կանթախտ) նշան է: Պատճառ կարող է լինել հակաբիոտիկների երկարատև օգտագործումը, դիաբետը, թույլ իմունային համակարգը կամ բարձր արյան ճնշումը:
Ծալքեր
Կարող է վկայել ծերացման մասին (այո, մեր լեզուն ևս ծերանում է): Սովորաբար ծալքերը անցավ են, սակայն վատ հիգիենայի դեպքում մեծ է ինֆեկցիայի առաջացման հավանականությունը:
Սպիտակ փոքր հետքեր
Դա կարող է նշանակել, որ ինչ-որ բան գրգռում է լեզուն, օրինակ, ատամը, որը քսվում է լեզվի այդ հատվածին:
Կարմիր բշտիկներ
Երկար ժամանակ չանցնող կարմիր բշտիկները կարող են լուրջ հիվանդության պատճառ հանդիսանալ: Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժիշկի օգնությանը:
Այրոց
Հաճախ հանդիպում է կանանց մոտ` հորմոնալ փոփոխությունների արդյունքում, հատկապես դաշտանադադարից հետո:
Փոսեր
Վտանգ չի ներկայացնում, եթե ցավային զգացում չկա, ապա անհանգստանալ պետք չէ:
Ցավոտ խոցեր
Ստոմատիտի պատճառ կարող է հանդիսանալ: