Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Սեքսուալ ֆետիշիզմ․ կամ ինչից են գայթակղվում տղամարդիկ

PHOTO

BRAVO / Բոլոր ժամանակներում կանանց հագուստի կամ արդուզարդի որոշ բաղադրիչներ գայթակղել են տղամարդկանց, բայց արդյո՞ք բոլորը գիտեն, որ առաջին հայացքից անմեղ թվացող բարձրակրունկ կոշիկները, սեւ զուգագուլպաները, կարմիր շրթներկը սեքսուալ ֆետիշի դասական օրինակներ են շատ տղամարդկանց համար եւ կարող են անգամ խելքահան անել նրանց: 

Սեքսուալ ֆետիշիզմը սեքսուալ վարքի տարատեսակ է, որի ժամանակ սեռական  մղման համար  սկզբնաղբյուր եւ խթան են հանդիսանում անշունչ առարկաները` հագուստը, կոշիկները, նաեւ մարմնի որոշ մասեր եւ այլն:

 
 
 


Ֆետիշիզմն ի սկզբանե հոգեբանների կողմից համարվել է սեքսի ոչ ստանդարտ եւ ոչ ավանդական դրսեւորում, որի ժամանակ սեռական գրգռումն առաջանում  եւ բավարարվում է միայն ֆիզիկական որոշ գրգռիչի առկայության դեպքում: Այդ գրգռիչը, որը կարող է լինել կողմնակի երեւույթ, առարկա, իր կոչվում է ֆետիշ: Ժամանակակից աշխարհում, սակայն, այդ բառի նշանակության սահմանները շատ ավելի ընդգրկուն են դարձել, եւ այսօր արդեն ֆետիշ է համարվում անգամ անմեղ «թուլությունը»: Շատ տղամարդիկ, օրինակ, պարզապես կորցնում են իրենց գլուխը կնոջ ներքնազգեստից, մազերի բույրից, դաջվածքից, ձայնի տեմբրից: Սա թերեւս կարելի է համարել նորմալ եւ բացատրելի, քանի որ բոլոր տղամարդիկ այսպես թե այնպես ունեն իրենց սեքսուալ նախապատվությունները:  Եվ դժվար թե տղամարդուն, ում գրավում են կնոջ շքեղ բարձրակրունկ կոշիկները կամ երկար գեղեցիկ եղունգները, այսօր մոլագար համարեն: Առավելագույնը, որ կարելի է անել, ընդունել, որ նա լավ ճաշակ ունի:): 

Թեեւ ֆետիշիզմը հիմնականում վերագրում են տղամարդկանց եւ նույնիսկ կա կարծիք, որ դրանով տառապելու մենաշնորհը հենց նրանցն է, պետք է խոստովանել, որ դրա որոշակի տարրեր կարելի է նկատել նաեւ կանանց դեպքում: Գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչների համար անվիճելի ֆետիշ կարող են լինել, օրինակ,    տղամարդկանց մարմնի զարգացած մկանները, կրծքավանդակի մազածածկույթը, դաջվածքները եւ այլն: Բայց բոլոր դեպքերում  ֆետիշների բազմազանության եւ դրանց տրվող կարեւորության առումով առաջատարները տղամարդիկ են:

Անդրադառնանք տղամարդկանց ամենատարածված սեքսուալ ֆետիշներին: 

Բարձրակրունկ կոշիկներ

Կանանց արդուզարդի այս անբաժան մասնիկը խենթացնում է տղամարդկանց մեծ մասին: Թե կանացի ոտքերի սիրահարները, եւ թե պարզապես գեղեցիկը գնահատող էսթետները չեն կարող անտարբեր անցնել այս «մանրուքի» կողքով, որի շնորհիվ գրեթե յուրաքանչյուր կնոջ քայլվածք դառնում է շատ ավելի գրավիչ: 

 
Միրանդա Քերը
 


Սթրինգ

Նորաձեւության այս հայտնագործությունը համարվում է ամենասեքսուալ ներքնազգեստը, որ երբեւէ արտադրվել է: Սթրինգը թուլ է տալիս ի ցույց դնել հետույքն իր ողջ շքեղությամբ եւ համարվում է տղամարդկանց ամենա-ամենա ֆետիշներից մեկը: 

Զուգագուլպա

Սա կարելի է համարել անգամ ռետրո-ֆետիշ, քանի որ արդիական է եղել դեռ նախորդ դարում` չկորցնելով, սակայն, իր գրավչությունը մեր օրերում: Զուգագուլպաները սեքսուալություն են հաղորդում անգամ ամենախիստ հագուստներին: Շատ տղամարդիկ չեն կարողանում դիմակայել հատկապես սեւ դասական զուգագուլպաների հմայքին, թեեւ մեր օրերում շատերի համար  ֆետիշ է դարձել նաեւ ցանցավոր զուգագուլպան: 

Երկար վարսեր

Տղամարդկանց մի զգալի մասին գրգռում է վարսերի տեսքն ու բույրը: Միանգամայն հասկանալի թուլություն, որը կարելի է հեշտորեն բավարարել: Վարսերը երկար ժամանակ պահպանում են բույրը, իսկ տղամարդկանց մոտ ցանկալի բույրը տարբեր զգացողություններ է առաջացնում: 

 
Սեդա Սերոբյանը
 


Կարմիր շրթներկ 

 Շուրթերն այսպես թե այնպես տղամարդկանց ակնարկում են համբույրի մասին: Կնոջ գեղեցիկ բերանը բոլոր դեպքերում գայթակղում է տղամարդկանց, բայց այն առավել գրավիչ է դառնում կարմիր շրթներկի առկայությամբ: Շատ սեքսոլոգներ էլ համոզված են, որ շուրթերը տղամարդկանց մոտ տարբեր զուգորդություններ ու երեւակայություններ են առաջացնում:     

Փիրսինգ եւ դաջվածք

Ոչ մեծ տարածում գտած, բայց վերջին տարիներին իրենց պահանջարկն ունեցող ֆետիշներից են, որոնք գրավում են շատ տղամարդկանց: Բայց իրականում չարժե դիմել այդ քայլին միայն հակառակ սեռին դուր գալու համար, քանի որ իրականում ոչ բոլոր տղամարդկանց համար են մարմնի նման զարդարանքները ֆետիշ հանդիսանում եւ, որ ամենակարեւորն է, ոչ բոլոր աղջիկներին են դրանք սազում: 

Խնամված եղունգներ

Այս ֆետիշը հոգեբանական տեսանկյունից դժվար է ինչ-որ կերպ բացատրել, բայց փոխարենը հեշտությամբ կարելի է կիրառել: Եղունգների գեղեցիկ հարդարանքը, ընդ որում` եւ ձեռքերի, եւ ոտքերի, երբեք չի վրիպում տղամարդկանց աչքից, ավելին` գրավում է: 

 
 
 


Մարմնի մասեր

Աշխարհում չի գտնվի գեթ մեկ հետերոսեքսուալ տղամարդ, ում չգրգռի կնոջ մերկ մարմինը: Կուրծքը, հետույքը, ազդրերը ամենատարածված ֆետիշներն են, սակայն կան տղամարդիկ, ովքեր նախընտրում են, օրինակ, արմունկները, ոտնաթաթերը, պարանոցը եւ այլն: Իսկ երկրներում, որտեղ կանայք ստիպված են ծածկել իրենց մարմինն ու դեմքը, բավական է մերկացնեն ձեռքի դաստակը, որպեսզի խենթացնեն հակառակ սեռին: 

Կարճ կիսաշրջազգեստ

Եթե նույնիսկ աշխարհի բոլոր հագուստի մոդելավորողները եւ նորաձեւության քննադատները մի օր հայտարարեն, որ կարճ կիսաշրջազգեստն այլեւս նորաձեւ չէ, նույնիսկ վուլգար է եւ անճաշակության դրսեւորում, միեւնույն է, դա չի խանգարի տղամարդկանց առաջվա պես սիրել կանանց զգեստապահարանի այս բաղադրիչը: Այն եղել եւ շարունակում է մնալ գեղեցիկ կազմվածքն ընդգծող եւ տղամարդկանց համար միշտ ընդունելի սեքսուալ ֆետիշներից մեկը: 

 
Քենդիս Սուեյնփոլը
 


Ջուր 

Հաճախ սեռական գրգիռների համար լրացուցիչ խթան է հանդիսանում հասարակ ջուրը: Գուցե այն պատճառով, որ սեփական մարմնի հետ ծանոթության առաջին փորձը հիմնականում տեղի է ունենում ջրում, իսկ գուցե այն պատճառով, որ ջուրը համարվում է սթրեսը հանելու բնական եւ ամենալավ միջոց: Ինչ էլ որ լինի, փաստ է` սեքսը ծովափին, լողավազանում, ցնցուղի տակ կամ ջակուզիում համարվում է ամենատարածված ֆետիշը թե տղամարդկանց, եւ թե կանանց համար:

Հետաքրքիր է, որ նույնիսկ մեր օրերում շատերը կարծում են, թե սեքսուալ  ֆետիշիզմը, որպես այդպիսին, հոգեբանական խնդիր է: Մի՞թե դա միանշանակ է: Գուցե կարելի է այն խնդիր համարել այն դեպքում, երբ, օրինակ, առանց բարձրակրունկ կոշիկների կամ կարմիր շրթներկի առկայության տղամարդն ընդունակ չէ լիարժեք սեռական հարաբերությունների: Բայց եթե այդ «թուլությունը» դուրս չի գալիս խելամտության սահմաններից, ապա ինչո՞ւ այն չդիտել պարզապես որպես փոքրիկ խթան ինտիմ հարաբերություններն ավելի գունեղ դարձնելու համար, հատկապես, երբ շատ կանայք ու աղջիկներ ոչ միայն ներում, այլեւ խրախուսում են իրենց սիրելի նման անմեղ «մոլությունները»:): 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan