Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


«Կրծքերի չափսն ու աչքերի գույնը տարբերակիչ հատկանիշներ են, ոչ թե՝ սեքսուալության ցուցանիշ». գրավչության 5 կանոն Լյուսի Հայրապետյանի կողմից

PHOTO

Tert.am Life-ը գրում է.

Յուրաքանչյուր կնոջը հատուկ է կանացի գրավչությունը, որը չի սահմանափակվում միայն արտաքին տվյալներով: Կնոջ գրավչությունը ենթադրում է ավելի կանացիություն, քան գեղեցկություն:

Tert.am Life-ը մոդել Լյուսի Հայրապետյանի հետ զրուցել է կանացի գրավչության մասին՝ փորձելով բացահայտել դրա գաղտնիքները:

«Գրավչություն, սեր, կիրք, կարոտ... Սրանք այն տարածություններն են, որոնք, ըստ իս, սահմաններ չեն ճանաչում։ Դեռ մանկուց լինելով կարգազանց՝ չեմ ընդունում կանոնների առկայության փաստը ոչ մի հարցում: Թվում է, թե հեշտ է պատասխանել «Որո՞նք են գրավչության 5 կանոնները» հարցին, հավատացե՛ք, հեշտ չէ: Կարող եմ թվել գրավչությանը նպաստող 5 հատկանիշ կանանց համար, որոնք իմ կարծիքով ամենացայտունն են: Կուզենամ, անպայման, նշել, որ կրծքերի չափսն ու աչքերի գույնն ինձ համար ուղղակի տարբերակիչ հատկանիշներն են, և, ըստ իս, դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն սեքսուալության և գրավչության հետ, որովհետև վերոնշյալ էներգիան պետք է ներսից գա»,- նշեց Լյուսին՝ դիտարկելով գրավչությանը նպաստող 5 հատկանիշներ.

1. Ամենաառաջնայինն եմ համարում կանանց բնական և պարզ լինելը՝ առանց կոմպլեքսների և ձևականությունների։ Բնական ասելով ի նկատի ունեմ թե՛ մինիմալ դիմահարդարումը և թե՛ հոգու անկեղծությունը։

2. Կանանց մեծ մասը փորձում է լինել տղամարդկանց համար ամեն ինչ՝ ընկեր, սիրուհի, գործընկեր, մայրիկ... Պետք չէ (ժպտում է): Իհարկե, լինում են պահեր, երբ պետք է լինես լավ խորհրդատու՝ ըմբռնող և վստահելի, բայց չի կարելի հատել սահմանը։ Կինը պետք է հիշի, որ թվարկվածներից ամենակարևորը նրա համար սիրուհու դերն է: Չափազանց հոգատարությունը տանում է դեպի մոր դերը (իսկ մայրը լինում է միակն ու անկրկնելին)։ Պետք է համակերպվել 2-րդ, բայց ուրույն դերի հետ: Այլապես տղամարդը կսկսի խեղդվել և փնտրել իրեն նոր կին, ով կլինի բավականաչափ թույլ, երբ կթողնի տղամարդուն հոգ տանել իր մասին:

3. Վերջերս ավելի հաճախ եմ նկատում «որսորդ կանանց» սրճարաններում և ակումբներում։ Գտնում եմ, որ կանանց դերը պետք է լինի ճիշտ հակառակը՝ «ցանկալի որս» («желанная добыча»): Ես այդ հարցում, թերևս, չեմ փոխի կարծիքս: Առաջին քայլը պետք է լինի տղամարդունը. հետո ի՞նչ, որ 21-րդ դարում ենք ապրում: Եղի՛ր կին, և թող տղամարդուն լինել տղամարդ: Երբ հանդիպում ես երազանքներիդ տղամարդուն, մի՛ խառնվիր իրար և մի՛ «կախվիր նրա վզից»: Հիշի՛ր, որ որսի գնալը դեռ հնուց եղել է արական սեռի մենաշնորհը: Եվ ինչքան անհասանելի լինի «որսը», այնքան ցանկալի կլինի նրան հասնելը: Պետք չէ շփոթել կանացի և տղամարդկային դերերը միմյանց հետ։

4. Կինն, անպայման, պետք է իմանա իր արժեքը և չշռայլի իրեն։ Յուրաքանչյուր տղամարդու հետ պետք է պահես քեզ այնպես, կարծես դու ամենալավն ու ամենալավին արժանին ես, և նա կսկսի հավատալ դրան: Մատուցելու ձևը շատ կարևոր է։ Իհարկե, այս ամենը ոչ մի դեպքում չպիտի փոխակերպվի գռեհկության, կոպտության, գոռոզության, այլ պետք է ընդամենը լինել վստահ։ Երբեք չանես նման արտահայտություններ, ինչպիսիք են. «Մի տեսակ անորակ մազեր ունեմ, տեսքս հոգնած է...», որովհետև նույնիսկ, եթե այդպես չլինի, դու ուշադրությունը ակամայից կշեղես նշված «թերություններիդ» վրա, և այդպես էլ կընկալվես հակառակ սեռի կողմից։ Դրա փոխարեն փորձի՛ր շեշտել առավելություններդ:

5. Վերջում կուզենամ նշել մի կարևոր հատկանիշ։ Եթե ուզում ես լինել միշտ ցանկալի տղամարդուդ համար, մի կողմ դիր փնթփնթալն ու բողոքելը, աշխատավայրում ունեցած անհաջողություններն ու տխուր թեմաների քննարկումները, թափթփված մազերն ու հագուկապը, առօրյա ներքնազգեստն ու անխնա տեսքը:Մենք բոլորս էլ սիրում ենք տոներ, տղամարդիկ էլ բալիկների պես էլ ավելի են սիրում դրանք: Դու պետք է լինես թարմ խելառ քամի սիրելիիդ համար, որ նա երբեք չհագենա քեզ շնչելուց: Խանդի տեսարաններ, կասկածներ, հեռախոսազանգերի ստուգումներ, հետևել... այս ամենը տղամարդուն կորցնելու ամենաարագ ճանապարհներն են: Ինչպես բոլորս այնպես էլ տղամարդիկ սիրում են հարմարավետություն և ուրախ մթնոլորտ, ուրեմն մեզ՝ կանանց, պետք է լինել նաև խելամիտ, բացի գեղեցիկ և խնամված լինելուց:

 

 

Մելինե Տոնոյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan