Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


Թուրք վերլուծաբան. «Ամեն անգամ Թուրքիայի պետությունը հիշեցնում է, որ հայ եկեղեցու կանոններն ու ավանդույթներն ավելի լավ գիտի, քան հայ եկեղեցին». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքական «T24» լրատվական կայքն անդրադարձել է Թուրքիայի Հայոց պատրիարքի ընտրություններին պետության միջամտության հետևանքով հայկական համայնքում առաջացած ճգնաժամին:

Թուրք հոդվածագիր Ույգար Գյուլթեքինը նշել է, որ Թուրքիայի պետությունը հայկական համայնքում շատ ազդեցիկ է, քանի որ համայնքին պատկանող հիմնադրամներն անզոր են, իսկ գործող պատրիարք չկա:

Նա ընդգծել է, որ Թուրքիայում չկան իրավական կարգավորումներ, որոնց համաձայն կիրականացվեին Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը կամ համայնքային հիմնադրամների գործադիր խորհրդի ընտրությունները: Բացի պատրիարքի ընտրություններից, մյուս բոլոր խնդիրները հիմնականում լուծվել են` օգտագործելով իրավական բացերն ու սողանքները: Բայց այդ իրավական բացերն օգտագործվել են նաև խնդիրների լուծումները ժամանակավոր հետաձգելու համար:

Գյուլթեքինը հիշեցրել է, որ Հայոց պատրիարքությունն իրավաբանական անձի կարգավիճակ չունի: «Պատրիարքությունը վերածվել է մի աթոռի, որի հետ վերջին 15–20 տարիների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաները չեն հանդիպել, չեն զրուցել, դարձել է մի հաստատություն, որը բանտարկված է եկեղեցու մեջ»:

Վերլուծաբանը համեմատել է, թե ինչպես էին անցկացվում պատրիարքի ընտրություններն Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում` նշելով, որ նախկինում Հայոց պատրիարքարանը նման հարցերը պետական մարմինների հետ չէր քննարկում, մինչդեռ հիմա հարցը քննարկվում է նախագահի մակարդակով:

Ermenihaber.am կայքի փոխանցմամբ` թուրք հոդվածագիրը նաև հիշեցրել է, որ հանրապետական շրջանում պատրիարքի 4 ընտրություն է անցկացվել: 4–ի դեպքում էլ պետությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով միջամտել է գործընթացին` փոխելով կամ ընտրության ամսաթիվը, կամ էլ կանոններն ու ընթացակարգը: «Ամեն անգամ աշխարհիկ պետությունը հիշեցրել է, որ հայ եկեղեցու կանոններն ու ավանդույթներն ավելի լավ գիտի, քան հենց հայ եկեղեցին»:

Գյուլթեքինը, անդրադառնալով այժմ հայկական համայնքի առաջ ծառացած խնդիրներին, նշել է, որ կրոնական փոքրամասնությունների խնդիրների լուծումը հնարավոր է համայնքի ներսում որոշումներ ընդունելու և դրանք առանց խոչընդոտների կյանքի կոչելու ինքնավարությամբ. «Քանի դեռ կյանքի չի կոչվել պետությանը զուտ հսկողության գործառույթ վերապահող սահմանադրական կարգավորումը, ապա կամայական որոշումների պարտադրումը կշարունակվի»:

Հիշեցնենք, որ մարտի 15–ին Պոլսի պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Սակայն ընտրության արդյունքների հրապարակումից հետո պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հոգևորականներին և լրատվամիջոցներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավականորեն անհնար էր համարում պատրիարքի ընտրության անցկացումը: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ գրության մեջ նշվում էր, որ պետությունն Աթեշյանին է ճանաչում որպես պատրիարքի փոխանորդ:

Թեպետ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն իր օրհնությունն էր հղել արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրության կապակցությամբ, նաև համայնքի մեծ մասը սատարում է հենց Բեքչյանին, սակայն Արամ Աթեշյանը հրաժարվել է թողնել փոխանորդի պաշտոնը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds