Թրամփը որոշել Է Ջոն Սալիվանին նշանակել պետքարտուղարի առաջին տեղակալ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել Ջոն Սալիվանին նշանակել պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով տեղակալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Նրա խոսքով՝ Սալիվանը կզբաղեցնի միանգամից երկու պաշտոն՝ «պետքարտուղարի առաջին տեղակալի եւ միաժամանակ, առանց հավելյալ վճարումների, պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով առաջին տեղակալի»:
Սալիվանի կենսագրական տեղեկանքի համաձայն՝ նա 2010-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել Է ԱՄՆ-ի եւ Իրաքի տնտեսական հարաբերությունների կարգավորման հատուկ կառավարական կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա աշխատանքի մեծ փորձ ունի զանազան մասնավոր կառույցներում, ավագ պաշտոններ Է զբաղեցրել արդարադատության, առեւտրի եւ պաշտպանության նախարարութծուններում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



