Սի Ցզինպինը հորդորել Է սիրիական ճգնաժամը լուծել քաղաքական միջոցներով
INTERNATIONAL NEWSՉինաստանը կոչ Է անում քաղաքական մեթոդներ օգտագործել սիրիական ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:
«Սիրիայի հարցում հանդես ենք գալիս կարգավորման քաղաքական ուղու եւ խաղաղ բանակցությունների օգտին,- ասել Է նա:- Ակնկալում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համախմբվածությունն այդ խնդրում»:
Զրույցի ընթացքում Չինաստանի ղեկավարը նշել Է, որ «անընդունելի Է համարում քիմիական զենքի կիրառումը Սիրիայում»:
Արծարծելով ԿԺԴՀ-ի հարցը՝ Սի Ցզինպինը հայտարարել Է, որ «Չինաստանը հանդես Է գալիս Կորեական թերակղզու միջուկազերծման, թերակղզում խաղաղության ու կայունության պահպանման օգտին»: «Պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ շփումներ պահպանել այդ հարցի շուրջ»,- հավելել Է Չինաստանի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



