Ռաքայում ԻՊ-ի զինյալները հրապարակավ մահապատժի են ենթարկել չորս քուրդ մարտիկների
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի Ռաքա քաղաքում հրապարակային մահապատժի են ենթարկել չորս քուրդ մարտիկների, ինչի մասին հայտնել Է «Քրդստանի հայրենասիրական միության» մեդիակենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկները, որի հիմքը կազմում են քրդական ջոկատները, ԻՊ-ի կողմից գերեվարվել են մարտական գործողությունների ընթացքում: Նրանց հրապարակավ մահապատժի են ենթարկել, իսկ այնուհետեւ նրանց գլուխներն ի տես բոլորի ցուցադրության դրել Ռաքա քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Դուար ան Նաիմում, նշել Է մեդիակենտրոնը:
Ռաքա քաղաքի ազատագրումը «Սիրիական դեմոկրատական ուժերի» հայտարարած «Եփրաթի ցասումը» գործողության գլխավոր նպատակն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



