Կանխվել է «KARABAX» մակնշմամբ պոմիդորի ներկրումը հանրապետություն
SOCIETYՊետական եկամուտների կոմիտեն 2017 թվականի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր: Իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ընդամենը մեկ օր առաջ էլ սահմանին կանխվել է «KARABAX» մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ պոմիդորի և վարունգի ներկրումը հանրապետություն: Օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



