Ապրիլի 24-ն ԱՄՆ Օրանժ շրջանում Հայոց ցեղասպանության հիշատակի օր է ճանաչվել
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օրանժ շրջանը (Օրանժ Քաունթի) ապրիլի 24-ը հռչակել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը:
Օրանժ շրջանի խորհրդի նիստի սկզբում նախագահ Միշել Սթիլը ելույթ է ունեցել` հիշեցնելով, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: «Ոչ միայն իրենց պատմական հայրենիքում հայերը ոչնչացվեցին, այլև նրանց հողերն ու սեփականությունը բռնազավթվեց»,- նշել է նա` ընդգծելով, որ Օրանժ Քաունթին շարունակում է հարգանքի իր տուրքը մատուցել այդ ողբերգության զոհերի հիշատակին` համոզվելու, որ դա չի մոռացվի ու չի կրկնվի:
Խորհրդի նիստին ներկա էին նաև Օրանժ շրջանի հայկական համայնքի անդամները:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



