Ֆիլիպինների բանակը հայտնել Է «Աբու Սայաֆի» պարագլխի վերացման մասին
SOCIETY Ֆիլիպինների բանակը հայտարարել Է «Աբու Սայաֆ» իսլամիստական խմբավորման պարագլուխ Մոամար Ասքալիի վերացման մասին, որին արեւմտյան երկրները մեղավոր են համարում պատանդների սպանության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես հաղորդել Է տեղական հեռուստատեսությունը, Ասքալին, որը նաեւ հայտնի Է Աբու Ռամի անվամբ, սպանվել Է Բոխոլ կղզում կառավարական զորքերի հետ ընդհարման ընացքում:
Ֆիլիպինների նախագահի մամուլի քարտուղար Էռնեստո Աբելան Ասքալիի մահը լուրջ հարված Է համարել խմբավորմանը:
«Աբու Սայաֆ» խմբավորումը հիմնվել Է 1990-ական թվականների սկզբին: Համարվում Է, որ դրա մեջ Է մտնում շուրջ 400 մարդ, իսկ 2014 թվականից դրա մի քանի բջիջներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



