Մահացել Է J. Geils Band ռոք խմբի ղեկավար Ուորեն Ջեյլս-Կրտսերը
SOCIETY J. Geils Band ամերիկյան ռոք խմբի կիթառահար եւ հիմնադիր Ուորեն Ջեյլս-Կրտսերը, որը հայտնի Է Ջ.Ջեյլս կեղծանվամբ, մահացել Է 71 տարեկան հասակում: Երաժշտին մեռած են գտել Մասաչուսեթի նահանգի Գրոթոն քաղաքի իր տանը, ինչի մասին ապրիլի 12-ին հայտնել Է Rolling Stone-, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ոստիկանության աշխատակիցների հայտարարության համաձայն, նախնական հետաքննությունը ցույց Է տվել, որ Ջեյլսը մահացել Է բնական պատճառներով:
J. Geils Band խումբը Ջեյլսի կողմից հիմնվել Է 1967 թվականին: Խումբը թողարկել Է այնպիսի հիթեր, ինչպիսին են՝ Love Stinks-ը, Centerfold-ը, Must of Got Lost-ը եւ Freeze-Frame-ը: J. Geils Band-ի դիսկոդարանում կա 11 ալբոմ: You՚re Gettin՚ Even While I՚m Gettin՚ Odd խորագրով վերջին սկավառակը թողարկվել Է 1984 թվականին:
J. Geils Band-ը կազմացրվել Է 1985 թվականին, ինչից հետո մի քանի անգամ վերամիավորվել Է առանձին համերգների համար: Խումբն իր գործունեությունը վերսկսել Է 2009 թվականին:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
4
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market
5
Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers



