Զոհված զինծառայողի ընտանիքն արդեն պետությունից ստացված գումարը ծառայեցնում է իր առաջնահերթ կարիքներին
SOCIETYԳեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ, 2017 թվականի հունվարի 17-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայող Անդրանիկ Մուսիկյանի հայր Սմբատ Մուսիկյանը ստացել է «Զինծառայողների ապահովագրման» հիմնադրամից իրեն հատկացված 10 միլիոն դրամը, որն արդեն ծառայեցնում է ընտանիքի առաջնահերթ կարիքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սմբատ Մուսիկյանը, պետության կողմից իրեն հատկացված գումարն արդեն նստել է իր հաշվեհամարին, եւ ընտանիքում նույնիսկ ծրագրել են առաջին անհրաժեշտ անելիքները: «Առաջին անհրաժեշտությունը զոհված որդուս գերեզմանի բարեկարգումն է, երկրորդը՝ մեր տան հազար ու մի կարիքները հոգալը, մեր ապրուստի նպատակով վերցված պարտքերը փակելը: Բայց առավել զգում ենք երկրորդ բնակարանի կարիքը, քանի որ երկու որդի ունեմ, որոնցից մեկի համար պետք է նոր տուն կառուցեմ: Մեր կրած կորուստն, անշուշտ, ոնչով չի փոխհատուցվում, բայց մեզ տրամադրված օգնությունը որոշակիորեն թեթեւացնում է մեր հոգսերը, մեր տնտեսական խնդիրները: Շնորհակալ եմ հայրենի կառավարությանը, որ նման դժվարին պահին մեզ շոշափելի օգնությունն տրամադրեց»,-նշեց զոհված զինծառայողի հայրը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



