Պուտինը խոստացել Է «գունավոր հեղափոխությոններ» թույլ չտալ Ռուսաստանում եւ ՀԱՊԿ-ի երկրներում
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանի իշխանությունները կջանան գունավոր հեղափոխություններ թույլ չտալ ինչպես երկրի ներսում, այնպես Էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ-ի) պետություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք գիտենք զանազան տեսություններ, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում եւ լուրջ ապակայունացման հանգեցնում այդ տարածաշրջաններում: Անշուշտ, ոչ մի նման բան չպետք Է թույլ տանք եւ ամեն կերպ կջանանք պաշտպանել ՀԱՊԿ-ի գծով մեր գործընկերներին»,- ասել Է Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Գունավոր հեղափոխություններն» իշխանափոխության գործընթացների հավաքական անվանում Է, ինչպիսիք են «վարդերի հեղափոխությունը» Վրաստանում, «վարդակակաչներինը»՝ Ղրղզստանում, «նարնջագույնն» Ուկրաինայում, «հասմիկներինը» Թունիսում եւ «լոտոսներինը» Եգիպտոսում: Որպես կանոն, դրանք սկսվում են խաղաղ հանրահավաքներով եւ վերածվում կոշտ դիմակայության իրավական շրջանակների սահմաններից դուրս: Այդ գործողությունների նպատակը, որոնք հիմնականում հրահրվում են դրսից, պետության ղեկավարության փոփոխումն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



