Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Մաշա Մնջոյանը՝ նոր ծրագրերի և Սիդնեյ մշտական բնակությամբ տեղափոխվելու լուրերի մասին

LIFE
Life.panorama.am-ը գրում է
 
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է  Մաշա Մնջոյանը: Մեզ հետ զրույցում երգչուհին պատմեց, որ օրերս Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված տեսահոլովակում է նկարահանվել.
 
«Վերջերս ես, Արսեն Սաֆարյանը, Եվա Եգանյանը եւ երգի հեղինակ՝ Րաֆֆի Ալթունյանը մի նախագիծ իրականցրինք. Միասին նոր երգ ձայնագրեցին ու տեսահոլովակ նկարահանեցինք, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս նախագծի մտահղացումը տեսահոլովակի ռեժիսորինն էր՝ Հարութինը. Կարծում եմ՝ շատ հետաքրքիր ու լավ գաղափար էր՝ այս թեման եւս մեկ բարձրացնել մի քանի երգիչներով»,- նշեց Մաշան՝ հավելելով, որ տեսահոլովակում ներկայացված է նաեւ պատմություն, սյուժե՝ նկարագրելով 1915թ-ից մինչեւ մեր օրերը:
 
Մաշա Մնջոյանի համար մայիս ամիսը գերհագեցած է լինելու.
«Մայիսը համերգաշատ է լինելու: Նախատեսվում են Հայաստանով մեկ շրջագայություններ, հանդես կգամ «Եվրոպայի օրեր» նախագծի շրջանակում եւ կենդանի նվագակցությամբ ելույթ կունենամ Հայաստանի վեց քաղաքներում՝ ներկայացնելով եվրոպական մշակույթը: Կմասնակցեմ նաեւ մայիսի 22-ին կայանալիք Շարլ Ազնավուրին նվիրված համերգին: Մայիսի 9-ին Հայկ Պետրոսյանի հետ կմասնակցեմ բարեգործական համերգի: Եվ այսպես շարունակ, հերթով թվելու դեպքում երկար կլինի: Միաժամանակ, շարունակելու եմ հանդես գալ իմ բենդով երեւանյան տարբեր ակումբներում»,- հավելեց Մաշան:
Երգչուհին նկատեց, որ ակումբներում հանդիսատեսը գնալով շատանում է.
«Ես ցավով պետք է նշեմ, որ մեր օրերում քիչ են համերգներ կազմակերպվում, ուստի ակումբային համերգները երգչի համար շատ շահավետ են. այդպիսով լրացվում է բեմ բարձրանալու եւ իր հանդիսատեսի առջեւ ելույթ ունենալու երգչի ներքին ցանկությունը: Պետք է ասեմ, որ ակումբում երգելը հեշտ չէ, այստեղ երգիչը փոքրիկ մենահամերգ է տալիս՝ երգելով 1.5-2 ժամ կենդանի ձայնով: Ինչ վերաբերվում է հանդիսատեսին՝ ուրախ եմ, որ ակումբասեր հասարակությունը գնալով մեծանում է, որոնք մեզ հետ միասին լավ ժամանց են անցկացնում»,- նշեց նա:
Մաշա Մնջոյանն այս տարի ավարտում է Երեւանի պետական կոնսերվատորիան, երգչուհին մտադրություն ունի հետագայում ուսումը շարունակել արտերկրում.
 
«Իհարկե, արտերկորւմ ուսումս շարունակելը դեռեւս միայն ցանկություն է ու չգիտեմ էլ՝ արդյոք կստացվի այդ ցանկությունս իրականացնելը: Ինչեւէ, հնարավորության դեպքում կփորձեմ դրսում եւս սովորել. ինձ հետաքրքիր ու շահավետ կլինի իմ ասպարեզի համար նոր եւ եվրոպական արժեքներին համաձայն գիտելիքներ ստանալ»:
Շատերը կհիշեն, որ Մաշա Մնջոյանը նախորդ տարի մեկնեց Սիդնեյ՝ մասնակցելու այնտեղի «X-Factor»-ին: Թեեւ թղթաբանական խնդիրների պատճառով Մաշային չհաջողվեց ներկայանալ այդ մրցույթում, սակայն նա, մի քանի ամիս այնտեղ մնալով, հասցրեց սիրել այս քաղաքը: Դրանից հետո երգչուհին պարբերաբար մեկնում է Սիդնեյ, ինչը նոր խոսակցությունների առիթ է հանդիսացել. Շատերի կարծիքով՝ Մաշան որոշել է մշտական բնակությամբ մեկնել Սիդնեյ եւ նույնիսկ ամուսնանալ այնտեղ: Այս թեմայի շուրջ խոսելիս՝ երգչուհին նշեց.
«Վերջին անգամ մեկնել էի Սիդնեյ՝ մասնակցելու Արա Գեւորգյանի համերգին: Իսկապես գեղեցիկ ու բուռն համերգ էր, քանի որ Արա Գեւորգյանին այնտեղ շատ են սիրում, ես էլ շատ հետաքրքիր գործիքավորմամբ ներկայացրի «Ադանա» երգը, որը վերջին շրջանում ներկայացվում է ոչ թե որպես գործիքային ստեղծագործություն, այլ՝ երգ: Ինչ վերաբերվում է այնտեղ տեղափոխվելուն, պետք է ասեմ, որ ես իսկապես շատ եմ սիրել այդ քաղաքը եւ մարդկանց, նրանք այնքան ջերմ են, որ վերադառնալուց հետո մի քանի օր դատարկություն եմ զգում: Միաժամանակ, այնտեղ գնալ ու մշտական բնակություն հաստատելու մտադրություն այս պահին չունեմ ու չգիտեմ՝ հետագայում կունենամ նման մտադրություն, թե ոչ: Թերեւս դա կլինի միայն այն դեպքում, եթե հնարավորություն ունենամ այնտեղ ուսում ստանալ: Իսկ ամուսնությանս լուրերը հաստատ սխալ եմ, նման բան չկա»:
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan