Մահմուդ Ահմադինեժադը կրկին պայքարելու Է Իրանի նախագահի պաշտոնի համար
INTERNATIONAL NEWS Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը փաստաթղթեր Է հանձնել երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը գրանցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ին հայտնել Է AP գործակալությունը:
Ավելի վաղ Ահմադինեժադը հայտարարել Էր, որ մտադիր չԷ իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար, քանի որ Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին նրան խորհուրդ Էր տվել չմասնակցել ընտրություններին: Ապրիլի 11-ին իրանական պաշտոնական ԶԼՄ-ները հայտնել են, որ երկրում սկսվել Է նախագահի թեկնածուների գրանցումը:
Նախագահական մրցարշավին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչեւ ապրիլի 15-ը ներառյալ: Այնուհետեւ ընտրություններին նրանց մասնակցությանը պետք Է հավանություն տրվի Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Պահապանների խորհուրդը պարտավոր Է թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակել ապրիլի 27-ին:
Ընտրություններին մասնակցելու իրենց պլանների մասին արդեն հայտարարել են երկրի գործող նախագահ Հասան Ռոուհանին, պահպանողական կրոնական գործիչ Իբրահիմ Ռայիսին, ինչպես նաեւ Ահմադինեժադի մերձավոր դաշնակից Համիդ Բագհաին: Իրանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին:
Մահմուդ Ահմադինեժադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն Է եղել 2005 թվականի օգոստոսի 3-ից մինչեւ 2013 թվականի օգոստոսի 3-ը: Նախքան նախագահ դառնալը նա զբաղեցրել Է Արդեբիլի նահանգի նահանգապետի եւ Թեհրանի քաղաքագլխի պաշտոնները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



