Գիտնականները պատմել են՝ ինչպես կարելի Է նվազեցնել շաքարախտի զարգացման հավանականությունը
SOCIETYՉինացի եւ բրիտանացի գիտնականները պարզել են, որ թարմ մրգերի գործածումը թույլ Է տալիս նվազեցնել շաքարախտի զարգացման եւ հիվանդության հետ կապված հետագա բարդացումների վտանգը: Հետազոտության համապատասխան արդյունքները զետեղված են PLOS Medicine-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բժիշկները հանգել են այն եզրակացության, որ այն մարդիկ, ովքեր ավելի շատ են գործածել մրգեր, ավելի հազվադեպ են հիվանդացել շաքարախտով: Հետազոտությունը, որի շրջանակներում զննվել են ՉԺՀ-ի ավելի քան 500 հազար բնակիչներ, տեւել Է շուրջ յոթ տարի: Գիտնականները պարզել են, որ շաքարախտով հիվանդանալու վտանգը նրանց մոտ, ովքեր սննդաբաժնում ունեցել են թարմ մրգեր, նվազել Է 12 տոկոսով: Իսկ սննդի մեջ մրգեր գործածելու դեպքում մահաբեր վախճանի հավանականությունն այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ենթակա են եղել շաքարախտի ներգործությանը, նվազում Է 13 – 28 տոկոսով:   ;
Հետազոտողները պնդում են, որ իրենց աշխատանքն առաջինն Է, որը միտված Է թարմ մթերքների գործածման եւ շաքարախտի միջեւ փոխադարձ կապի որոշմանը:
Շաքարախտը բնորոշվում Է ինսուլին հորմոնի անբավարարությամբ կամ բացակայությամբ: Ամբողջ աշխարհում ավելի քան 400 միլիոն մարդ ունի այս հիվանդությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



