Սարգիս Գրիգորյանը՝ իր և դստեր մասնակցությամբ նոր հեռուստաֆիլմի մասին
PHOTOBlogNews.am-ը գրում է
ATV հեռուստաալիքն իր հեռուստադիտողի համար նոր հեռուստանովել է պատրաստում, որի մասին արդեն պատմել ենք մեր ընթերցողին: «Դեպի վայէջք». այսպես է կոչվելու 25 մասից բաղկացած բազմասերիանոց ֆիլմը, որում գլխավոր դերը վստահվել է սիրված դերասան Սարգիս Գրիգորյանին: Ինչպե՞ս ստացավ դերի առաջարկը, ինչպե՞ս ստացվեց, որ իր հետ սերիալում նաև իր կրտսեր դուստրը՝ Յանան է խաղալու և ինչի՞ մասին է ֆիլմը. հարցերի պատասխանները BlogNews.am-ը պարզել է Սարգիս Գրիգորյանի հետ ունեցած զրույցի ընթացքում.
«Դերի առաջարկը ստացել եմ ռեժիսոր Ելենա Արշակյանից, ու անկեղծ որ ասեմ, սցենարը կարդալու պահին արդեն հուզվեցի: Ֆիլմը նովելային գեղեցիկ պատմություն չէ միայն: Այն մի քանի շատ կարևոր սոցիալական խնդրի է անդրառադնում, մասնավորապես թրաֆիքինգի թեմային: Եվ այն, որ բացի սիրո թեմայից կա նաև հարց, որը բավականին լուրջ է մեր հասարակության մեջ` ինձ շատ գրավեց»:
Սարգսի մարմնավորած կերպարը՝ Սոսը օդաչու է, ով վարում է Երևան-Դուբայ չվերթն ու լավ գիտի, որ իր ուղևորների մեջ թրաֆիքինգի զոհեր հաճախ են լինում: Ֆիլմի նպատակն է հասնել այն մարդկանց գիտակցությանն, ովքեր զբաղվում են այս գործով ու ստիպել հետ կանգնել իրենց ճանապարհից:Սարգսի կրտսեր դուստրը՝ Յանան, ով մանկապարտեզ է հաճախում, ֆիլմի ստեղծագործական կազմի որոշմամաբ ընտրվել է որպես ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը:
Շարունակությունը՝ այստեղ