Զբոսաշրջիկներին առաջարկել են ճաշել անծանոթների տներում
SOCIETYՀամացանցում հայտնվել Է VizEat նոր ծառայությունը, որն զբոսաշրջիկներին թույլ Է տալիս արտասահմանում ճաշել անծանոթների տներում:
Կայքում կարող են գրանցվել բոլոր ցանկացողները եւ ճանապարհորդներին առաջարկել իրենց խոհարարական ծառայությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
VizEat-ում օգտահաշիվ կարելի Է ստեղծել անվճար: Դրանից հետո օգտատերը կկարողանա արտասահմանցի հյուրերի համար կազմակերպել ոչ միայն ճաշկերույթներ, այլեւ խոհարարական դասեր, ինչպես նաեւ գաստրոնոմիական շրջագայություններ հայրենի քաղաքով: Տանտերն ինքն Է սահմանում իր ծառայությունների գինը: VizEat-ը միջնորդավճար Է վերցնում դրանց արժեքի 20 տոկոսի չափով:
Ներկայում ծառայությունում գրանցված են 20 հազար տանտերեր եւ 100 հազար հյուրեր 110 երկրներից:
Այդ ծառայությունից որպես հյուր օգտվել Է The Independent բրիտանական թերթի թղթակցուհիներից մեկը, որին մի քանի այլ մարդկանց հետ հյուրընկալել Է Փարիզի Մարի անունով բնակչուհին:
Ֆրանսուհին զբոսաշրջիկներին, որոնց հետ առաջ երբեք չի հանդիպել, հյուրասիրել Է երեք ճաշատեսակներով ու գինով: Լրագրողուհին գոհ Է մնացել կերակրից: Դա ճանապարհորդների վրա նստել Է մեկ մարդու հաշվով 59 եվրո:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



