Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Արցախի ՀՆԱ-ն նախորդ տարի աճել է 9.2 տոկոսով

ECONOMICS

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը ապրիլի 12-ին հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու 2016թ. սոցիալ-տնտեսական Տարեկան ցուցանիշները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016թ. կազմել է 229.7 մլրդ դրամ` 2015թ. 209.3 մլրդ դրամի փոխարեն: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 109.2 տոկոս, ի նդեքս-դեֆլյատորը` 100.5 տոկոս (2015թ. համապատասխանաբար 109.1 տոկոսի և 101.6 տոկոսի փոխարեն): 2016թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1577.3 հազ. դրամ, 3282.7 ԱՄՆ դոլար կամ 2965.7 Եվրո` 2015թ. 1443.8 հազ. դրամի կամ 3021.0 ԱՄՆ դոլարի և 2721.1 Եվրոյի դիմաց: 2016թ. դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2015թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 119.6 տոկոս, 2016թ. նոյեմբերի համեմատ` 123.2 տոկոս, իսկ 2016թ. հունվար-դեկտեմբերին (աճողական) 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ` 107.2 տոկոս:

Արդյունաբերություն

2016թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 59.0 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 58.6մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2015թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 109.7 տոկոս, հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործումում` 139.2 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 91.5 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում` 110.8 տոկոս և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 99.5 տոկոս: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 29.0%, մշակող արդյունաբերություն` 33.8%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 36.0% և ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1.2%: 2016թ. արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ կազմել է 95.8 տոկոս, ընդ որում՝ աճ արձանագրվել է ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում, համապատասխանաբար` 8.6 և 1.4 տոկոսներով:

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2016թ. փաստացի գներով կազմել է 68.5 մլրդ դրամ, այդ թվում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 68.4 մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.1 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2015թ. համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 7.4 տոկոսով, հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի աճով: 2016թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում գերակշռող բաժինը պատկանում է հացահատիկի և հատիկաընդեղենի (ներառյալ եգիպտացորեն) (31.2 տոկոս), մսի (26. 4տոկոս), կաթի (15.0 տոկոս) արտադրությանը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 2.2 տոկոսային կետով հացահատիկային և հատիկաընդեղենային, 2.1 տոկոսային կետով՝ բանջարեղենի և 0.4 տոկոսային կետով կերային մշակաբույսերի արտադրության տեսակարար կշիռները: 2016թ. նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում նվազել են ԽԵԱ գլխաքանակը` 15.8 տոկոսով, այդ թվում կովերինը` 13.7 տոկոսով, խոզերինը`19.7 տոկոսով, ՄԵԱ` 16.6 տոկոսով և թռչուններինը` 8.3 տոկոսով:

Շինարարություն

2016թ. հանրապետությունում իրականացվել է 45.7 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 9.0 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 88.1 տոկոսը: Շինարարության 30.4%-ը կատարվել է պետական բյուջեի, 27.9%-ը՝ կազմակերպությունների, 17.6%-ը` այլ միջոցների, 11.4%-ը՝ մարդասիրական օգնության, 9.3%-ը` արտաբյուջետային միջոցների հաշվին: Հանրապետությունում իրականացված շինարարության 24.3%-ը բաժին է ընկել փոխադրումներ և պահեստային տնտեսության, 20.1%-ը` անշարժ գույքի հետ կապված գործունեության, 16.0%-ը` հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղերին: Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը զիջում է մարդասիրական 25.3%-ով, բնակչության՝ 28.3%-ով, կազմակերպությունների` 30.2%-ով, համայնքների` 38.3 %-ով, օտարերկրյա ներդրողների` 62.5 %-ով միջոցների հաշվին իրականացված շինարարությունը և հակառակը, 82.6%-ով աճել է արտաբյուջետային, 61.8%-ով` Արցախի ներդրումային հիմնադրամի, 14.8%-ով` պետական բյուջեի և 2.7%-ով` այլ միջոցների հաշվին կատարված շինարարությունը:

Արտաքին առևտուրը

ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016թ. փաստացի գներով, կազմել է 162.0 մլրդ դրամ կամ 338.0մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 38.9 մլրդ դրամ (81.1 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 123.2 մլրդ դրամ (256.9 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 84.3 մլրդ դրամով (175.8 մլն ԱՄՆ դոլարով): 2016թ. համեմատությամբ 2015թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 7.4 տոկոսով, ընդ որում, արտահանումը` 30.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.7 տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 7.7 տոկոսով:

Սպառողական շուկա

2016թ. ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 153.5 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 64.9%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 35.1%-ը ծառայություններին: 2016թ. առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 99.6 մլրդ դրամ, 2015թ. նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 12.6 տոկոսով: 2016թ. մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 85.9 մլրդ դրամ, որը 2015թ. նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 4.8 տոկոսով: 2016թ. մեկ բնակչի հաշվով մանրածախ առ ևտրի շրջանառությունը կազմել է 590.0 հազ. դրամ: 2016թ. հանրապետությունում ծառայությունների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 53.9 մլրդ դրամ, 2015թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 3.7 տոկոսով: 2016թ. ծառայությունների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմել ֆինանսական և ապահովագրական գործունեության, տեղեկատվության և կապի, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ծառայությունները, համապատասխանաբար` 36.8, 16.9, 10.2 տոկոս:

Գներ

ԼՂՀ սպառողական շուկայում 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է գնանկում: Սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխությամբ: ԼՂՀ-ում 2016թ. դեկտեմբերը 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.0 տոկո ս, ոչ պարենային ապրանքներինը՝ 96.6, ծառայությունների սակագներինը՝ 99.4 տոկոս:

Բնակչության դրամական եկամուտներ և ծախսեր

Բնակչության դրամական եկամուտները 2016թ. կազմել են 161.6 մլրդ դրամ և նախորդ տարվա համեմատ աճել են 3.6 տոկոսով: Դրամական ծախսերը կազմել են 155.6 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ ավելացել են 3.3 տոկոսով: Բնակչության դրամական եկամուտների ընդհանուր ծավալից 2016թ. ապրանքների գնման և ծառայությունների վճարման համար բնակչությունը ծախսել է 117.7 մլրդ դրամ (72.8 տոկոս), պարտադիր վճարումների և կամավոր մուծումների վճարման համար՝ 7.0 մլրդ դրամ (4.3 տոկոս): Փաստորեն, բնակչության դրամական եկամուտները 6.0 մլրդ դրամով գերազանցել են ծախսերը: Բնակչության իրական տնօրինվող դր ամական եկամուտները 2016թ. կազմել են 157.0 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 5.8 տոկոսով: 2016թ. տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը (ՄԱԱ) կազմել է 152.7 հազ. դրամ և նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1.1 տոկոսով: Ընդ որում՝ բյուջետային ֆինանսավորում ունեցող հիմնարկներում և կազմակերպություններում զբաղվածների աշխատավարձը կազմել է 171.4 հազ. դրամ և նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2.0 տոկոսով, իսկ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում զբաղվածներինը՝ համապատասխանաբար` 135.9 հազ. դրամ: Միջին ամսական իրական աշխատավարձը (ՄԱԱ) նախորդ տարվա համեմատ աճել է 2.6%-ով: Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է ՄԱԱ-ի 36.0%-ը, նվազագույն սպառողական բյուջեի (ՆՍԲ) արժեքի 102.1%-ը, ՄԱԱ-ը 2.8 անգամ գերազանցել է ՆՍԲ-ի արժեքը:

Ֆինանսներ և դրամաշրջանառություն

ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած տվյալների համաձայն, 2016թ. ԼՂՀ համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 34.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ համախմբված բյուջեի եկամուտներն նվազել են 1.8 տոկոսով: 2016թ. ԼՂՀ համախմբված բյուջեի ծախսերը կազմել են 85.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 1.5 տոկոսով: Նույն ժամանակահատվածում համախմբված բյուջեի ծախսերը գերազանցել են եկամուտները 2.5 անգամ: Պետական բյուջեի եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են 14.7%` նախորդ տարվա 16.5%-ի փոխարեն, հարկեր և տուրքեր/ՀՆԱ հարաբերակցությու նը կազմել է 14.1%` նախորդ տարվա 15.9%-ի փոխարեն: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի(մասնաճյուղերի), վարկերը կազմել են 118.8 մլրդ դրամ և 2016թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 17.9 %ով: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ՝ ներգրավված ավադները կազմել են 74.5 մլրդ դրամ և 2016թ. հունվարի 1-ի դրությամբ աճել են 21.5 %-ով: Ավանդների ընդհանուր կառուցվածքում 78.0 տոկոսը պատկանում է ռեզիդենտներին, 22.0 տոկոսը` ոչ ռեզիդենտներին, ընդ որում ռեզիդենտների կողմից ներգրավված ավանդների 19.0 տոկոսը ցպահանջ են, 81.0 տոկոսը` ժամկետային: Հանրապետություն ում ոչ բանկային կազմակերպությունների կողմից իրականացված փոխառությունները 2016թ. կազմել են 28.4 մլրդ դրամ` նախորդ տարվա 28.6 մլրդ դրամի փոխարեն:

Ժողովրդագրություն

2016թ. ԼՂՀ-ում ծնվածների թիվը կազմել է 2471 երեխա, մահացածների թիվը` 1222 մարդ, բնական աճը՝ 1249 մարդ:

 

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality