Բելառուսը հաստատել Է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգրքի ստորագրումը
INTERNATIONAL NEWSԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել Է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգիրքը: Այդ մասին ապրիլի 12-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես հաստատում եմ, որ պետության ղեկավարն ստորագրել Է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգիրքը»,-ասել Է նա:
Նախագահի մամուլի քարտուղարը նաեւ հայտնել Է, որ Լուկաշենկոն ապրիլի 14-ին պլանավորում Է մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Բաշքեկում կայանալիք հերթական նիստին:
ԵԱՏՄ-ի պետությունների (Ռուսաստան, Ղրղզստան, Հայաստան եւ Ղազախստան) ղեկավարները Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նիստում ստորագրել են Մաքսային օրենսգիրքը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ նիստին չԷր մասնակցում: Փետրվարի 3-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը նախագահ Լուկաշենկոն հայտնել Է, որ Մաքսային օրենսգիրքը չի ստորագրել, քանի որ այդ ոլորտի բազմաթիվ պայմանավորվածություններ չեն գործում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



