Աշխարհում թմրանյութեր Է գործածում 30 մլն մարդ. ՄԱԿ
SOCIETY Աշխարհում շուրջ 30 միլիոն մարդ թմրանյութեր Է գործածում, ըստ որում դրանցից ունեցած կախվածությունից տարեկան մինչեւ 200 հազար մարդ Է մահանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության հարցերի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը Մոսկվայում կայացած միջազգային խորհրդաժողովում, որը կազմակերպել Էր ՌԴ-ի Հանրային պալատը:
«30 միլիոն մարդուց 11,5 միլիոնը թմրանյութեր Է գործածում ներարկման եղանակով, 14 տոկոսն ունի ՄԻԱՎ, 52 տոկոսը՝ հեպատիտ C»,- ճշտել Է նա:
Ֆեդոտովի խոսքով՝ թմրանյութերի վաճառքը հանցավոր խմբավորումներին եկամուտներ Է բերում «աշխարի գլոբալ համախառն ներքին արդյունքի շուրջ 3,6 տոկոսի» չափով: «Միայն Եվրամիությունում թմրաբարոնների եկամուտը կազմում Է 24 – 28 միլիարդ դոլար»,- նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



