Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Գևորգ Մարտիրոսյանը սպորտային լրագրողից ու հոգևորական երգչից մինչև հայկական շոու բիզնես ճանապարհի մասին

PHOTO
Tert.amLife-ը գրում է.
 
22–ամյա Գևորգ Մարտիրոսյանը իր առաջին քայլերն է անում հայկական շոու բիզնեսում։ Երգիչն օրեր առաջ ներկայացրեց առաջին էստրադային կատարումը, որը կոչվում է «Դու հայտնվեցիր»։ Tert.am Life–ի հետ զրույցում Գևորգը պատմել է երգարվեստ մուտք գործելու, նախասիրությունների ու առաջիկա ծրագրերի մասին։

 –Գևորգ, ինչքա՞ն ժամանակ է, ինչ երգում եք։

 –5 տարեկանից երգել եմ Սուրբ Սարգիս եկեղեցու «Մանկունք» խմբում։ Ամեն կիրակի կատարում էինք պատարագի հոգևոր երգերը: Ավելի հասուն տարիքում, երբ ձայնս փոխվեց, սկսեցի զբաղվել դաշնամուրով։ Ավարտել եմ Երևանի Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցը, որտեղ սովորել եմ որպես դաշնակահար: Այդ ժամանակ նաև ժողովրդական, աշուղական երգերով էի հետաքրքրված։ Ընդունվեցի Ջիվանու աշուղական դպրոց, ապա Երևանի Մշակույթի համալսարան: Դասախոսներս Շոթա Վարդանյանն ու Էդվարդ Բեգլարյանն էին։ Աշուղական ու ժողովրդական կատարումներ ունեմ։ Հիմա ինձ փորձում եմ էստրադայի ժանրում։ Մի քանի օր առաջ ներկայացրեցի երգի պրեմիերան։ «Դու հայտնվեցիր» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Հովհաննես Ալեքսանյանն է, գործիքավորումը և համադրումը կատարել է Գևորգ Հովհաննիսյանը։ Շատ ուրախ եմ, որ նրանք իմ կողքին են, քանի որ իրենց խորհուրդներով ինձ շատ են օգնում երգարվեստում ու ճիշտ ճանապարհի վրա դնում։

 –Հետաքրքիր ճանապարհ եք անցել` հոգևորական երգերից մինչև էստրադա։ Ինչպե՞ս ընդունվեցիք «Մանկունք», ինչո՞ւ սկսեցիք երգել ժողովրդական, ի՞նչն է պատճառը, որ հիմա փորձում եք Ձեզ էստրադայում։

 -Մայրս ժամանակին պարուհի է եղել, բայց չի շարունակել։ Այն ժամանակ բարքերն ուրիշ էին, արգելքներ կային։ Մեր շենքում ապրում էր «Մանկունք» խմբի ղեկավարը։ Մայրս մեծ եղբորս տարել է նրա մոտ, որպեսզի լսի ձայնային տվյալներ ունի` երգեցողությամբ զբաղվելու համար։ Պարզվել է` եղբայրս երգել չգիտի։ Հետո մայրս ինձ է փորձել։ Աշոտ Վարդանյանը զգացել է,  որ ձայնային տվյալներ ունեմ առաջարկել է երգել «Մանկունքում»։ Ես փոքր էի, շատ բան չէի հասկանում, բայց սիրով էի գնում։ Որոշ ժամանակ դադար վերցրեցի ձայնիս մուտացիոն շրջանի պատճառով։ Երբ ցանկացա վերսկսել երգել, «Մանկունքը» լուծարվել էր։ Քանի որ  հետաքրքրությունս ժողովրդական երգի հանդեպ մեծ էր, սկսեցի երգել աշուղական, ժողովրդական երգեր։ Սովորելու տարիներին հասկացա, որ ժողովրդական ճիշտ երգեր մինչ այդ չեմ լսել, քանի որ վերջին շրջանում շատ են աղավաղել։ Ոճս փոխվեց։ Ժողովրդական երգերի մեջ շատ մեծ կյանք ո հարստություն կա, որը բարձիթողի վիճակում է։ Հայրենիքը ոչ միայն զենքով են պաշտպանում, այլև` մշակույթով։ Չէի ասի, որ այլևս չեմ երգի ժողովրդական երգեր։ Էստրադան տարածված է մեր ժողովրդի մեջ, հիմա  երկու ժանրերով էլ երգում եմ։ Էստրադան ժողովրդականից այդքան էլ չի տարբերվում։ Եթե ճիշտ ես երգում, դա դառնում է քո ոճը։

 –Հայկական շոու–բիզնեսում բարձունքների հասնելու ցանկություն ունե՞ք։ 

 -Ցանկությունս ոչ թե բարձունքներ գրավելն է, այլ ժողովրդի մեջ մեր մաքուր երգարվեստը պահպանելը։ Իմ նպատակն այն է, որ միջնորդ լինեմ աշուղական, էստրադային երգերի միջև և ներկայացնեմ ոչ թե օտարացած, այլ ճիշտ տարբերակները։ Բարձունքները ժամանակի ընթացքում կլինի, եթե վայելեմ ժողովրդի սերը։

 –Մինչ այս նախագծերի, մրցույթների մասնակցե՞լ եք։

–2012 թվականին Վրաստանում մասնակցել եմ «Autumn Motives» միջազգային փառատոնին` նվաճելով «Հանդիսատեսի համակրանք» պատվոգիրը: 2014 թվականին մասնակցել եմ Գյումրու «Վերածնունդ» փառատոնին` նվաճելով պատվավոր երկրորդ հորիզոնականը: Հիմա սպասում եմ «Ժողովրդական երգիչ» նախագծին։

 –Օրեր առաջ կայացավ «Դու հայտնվեցիր» երգի պրեմիերան։ Ո՞ւմ մասին է այն։

 –Կնոջս։ Այնպես չէ, որ ամբողջությամբ պատմում է մեր մասին, բայց ինչ–որ մասեր կան, որտեղ մեր պատմությունն է։ Կարծում եմ` շատերը կտեսնեն իրենց այս երգում։

 –Առաջիկայում կա՞ն նոր երգեր, տեսահոլովակներ։

 –Ընկերներիս հետ որոշել ենք, որ կներկայացնենք նոր երգեր, կաշխատեմ ձայնասկավառակիս վրա ու կնկարահանեմ նոր տեսահոլովակ։

 –Գևորգ, զբաղվում եք նաև լրագրությամբ, թղթակցում եք  Armsport–ին։ Ո՞րն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ` երգարվե՞ստը, թե՞ լրագրությունը։

 –Միանշանակ երգը, քանի որ այն ինձ համար կյանք է, իսկ սպորտային լրագրությամբ զբաղվելը հոբբի է։ Աշխատանքային օրվա վերջում ժամանակ առ ժամանակ հոգնում եմ սպորտից, բայց երգը չեմ կարող մոռանալ, որտեղ էլ լինեմ։ Առանց երգի չեմ կարող։

 

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan