«Ձանձրալի է, աղջիկնե՛ր». Պուտինը՝ ԱՄՆ-ի ավիահարվածների մասին
SOCIETYՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ԱՄՆ-ի ավիահարվածները Սիրիայում, ցիտել է Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի սիրավեպը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ցանկանում ես ասել՝ «Ձանձրալի է, աղջիկնե՛ր»: Մենք արդեն այս ամենը տեսել ենք և հետևել դրան»,- նշել է Պուտինը:
Նախագահն ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում համեմատել է 2003 թվականին Իրաքում տեղի ունեցած դեպքերի հետ: «Դրանից հետո մեկնարկեց Իրաքում ռազմական ընկերությունը, և այն վերջացավ երկրի քայքայմամբ, ահաբեկչական վտանգի մեծացմամբ և «Իսլամական պետության» ի հայտ գալով միջազգային բեմում»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի գիշերն ԱՄՆ-ն 59 հրթիռ էր արձակել Սիրիայում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



