Լուսիի ամուսինը երգչուհու և Քիմ Քարդաշյանի նմանության մասին
PHOTOTert.am Life–ը գրում է.
Երգչուհի Լուսին օրերս հայտնվել է քննարկումների կիզակետում։ Շատերի կարծիքով` ոճափոխության արդյունքում Լուսին նմանակում է Քիմ Քարդաշյանին։
Tert.am Life–ը կապ հաստատեց երգչուհու ամուսնու` Արամայիս Հայրապետյանի հետ։ Վերջինիս նշեց, որ ինչ–որ նմանություն կա Քիմ Քարդաշյանի և Լուսիի միջև, սակայն իրենք դա նկատել են միայն այն ժամանակ, երբ տեսել են համացանցային քննարկումները։ Ըստ նրա` նմանություն բայց ոչ բոլոր լուսանկարներում է նկատելի։
«Ընդհանրապես միտում չի եղել, որ Լուսին նմանվի Քիմ Քարդաշյանին։ Հնարավոր է` մի քանի լուսանկարում ռակուրսով են նմանեցրել, բայց Լուսիի մնացած լուսանկարներն ընդհանրապես նման չեն Քիմին։ Մեկնաբանությունները կարդալուց հետո մենք էլ ուշադրություն դարձրեցինք ու նկատեցինք, որ ինչ–որ նմանություն կա, բայց միայն մի քանի լուսանկարում»,– ասաց Արամայիսը։