6 դետալ, որ ոչնչացնում են ցանկացած կերպար
PHOTOՓոքր դետալները կարող են փչացնել մի ամբողջ կերպար։ Հաջողված կերպար ունենալու համար պետք է հաշվի առնել բոլոր մանրուքները։
Cosmo-ն գրում է, որ հաջողված կերպար ունենալու համար պետք է խուսափել հակաթրենդներից, սակայն դա չի նշանակում, որ պետք է ընկնել թրենդների հետևից և փորձել ամեն ինչ։
Ահա, թե ինչը կարող է փչացնել ձեր տեսքը․
1. Կեղծ թանկարժեք քարեր ու ադամանդներ։ Պետք չէ հագուստը լցնել ավելորդ քարերով, քանի որ դրանց մեջ թանկարժեքները չեն երևա։ Կեղծ թանկարժեք քարերով զարդարված հագուստն էժանագին տեսք ունի։
2. Թրթուր-ժիլետ։ Այս ժիլետները վաղուց դուրս են եկել նորաձևությունից, սակայն կանայք շարունակում են դրանք հագնել։ Դրանք ոչ միայն վիզուալ առումով փչացնում են ձեր կառուցվածքը, այլև հնաոճ են։
3. Ավելորդ սիլիկոն։ Պլաստիկ վիրաբուժության նորարարություններից օգտվել կարելի է, սակայն չափը պետք է ճանաչել։ Ձեր դեմքն արհեստական մի դարձրեք։
4. Չափազանց շատ զարդարված եղունգներ։ Մանիկյուրը եղունգները զարդարելու լավագույն տարբերակն է, սակայն եթե չափն անցնեք, վուլգար տեսք կստանաք։
5. Թրենդների թակարդ։ Նոր թրենդներից օգտվելը խրախուսվում է, սակայն պետք չէ ամեն բան փորձել։ Կարողացեք ընտրություն կատարել ու հագնել այն, ինչ իրոք համապատասխանում է ձեզ։
6. Չափազանց շատ սեքսուալություն։ Ագրեսիվ ու շատ սեքսուալությունը միայն վանում է։ Շատ սեքսուալ հագուստով լցված կերպարը կեղծ տպավորություն է թողնում։