Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բոլորին հայտնեմ, որ կան բազմաթիվ ֆան էջեր, որոնց ակտիվիստների հետ անձամբ եմ շփվում. Տաթեւիկ Ադումյան

PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
 
Համաշխարհային արտիստները ունեն երկրպագուների մեծ բանակ, որոնք շատ ժամանակ իրենց սերն արտահայտելու միջոց են ընտրում համացանցը՝ սիրելի արտիստների անուններով համացանցում էջեր են բացում ու անդադար նրանց սեր խոստովանում: Այս երեւույթի վերաբերյալ համացանցում հրապարակում է հայտնվել, որի հեղինակի համոզմամբ՝ մի շարք հայտնիներ անձամբ են ֆան էջերը բացում, իրենց սեր խոստովանում եւ դրանք  ղեկավարում, անգամ տեղադրում այնպիսի լուսանկարներ, որոնք դեռեւս չեն հրապարակվել պաշտոնական էջում:
 
Հրապարակման մեջ առանձնացված էին Կարեն Ասլանյանի, Անահիտ Սաքանյանի, Իջինի եւ Տաթեւիկ Ադումյանի անունները: 
 
Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ փորձեց զրուցել Տաթեւիկ Ադումյանի հետ, ով ունի ֆան էջերի հսկայական քանակ: Մեզ հետ զրույցում դերասանուհին շեշտեց՝ երբեք չի մտածել կեղծ ֆան էջ բացելու մասին.
 
«Իրականում շատ ծիծաղելի է նման բան մտածելը: Բոլորին հայտնեմ, որ կան բազմաթիվ ֆան էջեր, որոնց ակտիվիստների հետ անձամբ եմ շփվում, գիտեմ բոլորի անունները, նրանց պարբերաբար անդրադառնում եմ իմ ուղիղ հեռարձակումների ժամանակ, որոշներին էլ նույնիսկ հանդիպում եմ, այսինքն՝ նրանք ռեալ մարդիկ են: Ինչ վերաբերվում է լուսանկարներին, որոնք հնարավոր է իմ էջում հրապարակված չեն, բայց ֆան էջերում բացառիկ կարգով կան, նշեմ, որ հաճախ ինքս կամ իմ ընկերներն են ֆաներին տրամադրում իմ չհրապարակված լուսանկարները: Պետք է հասկանալ, որ կան երկրպագուներ, որոնք շատ ուժեղ են սիրում արտիստին, ու ես էլ ունեմ այդպիսի երկրպագուներ: Հավատացեք՝ իմ կողմից սխալ է մարդկանց խնդրանքը մերժել ու բացառիկ լուսանկարներ չտրամադրել, չէ որ, նրանք դրանից ուրախանում են, իսկ, եթե ես կարող եմ նման փոքր բանով նրանց ուրախություն պատճառել, ուրեմն ես դա կանեմ»,- նշեց Տաթեւիկը:
 
Հարցին, թե Տաթեւիկ Ադումյանի ակտիվ երկրպագուները ի՞նչ տարիքային խմբում են, պատասխանեց.
 
«Ես ունեմ 16-ից մինչեւ 47 տարեկան երկրպագուներ, որոնք շատ ակտիվ են թե համացանցում, թե ինձ հետ շփման մեջ: Ուրախ եմ, որ ես նրանց հետ կարող եմ շփվել, միասին ընկեություն անել, եւ կրկնակի ուրախ եմ, որ նրանց կողմից նման մեծ սիրո եմ արժանացել»:
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor