ՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն Սիրիայի ռազմաքաղաքական իրադրությունը
INTERNATIONAL NEWSՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Վալիդ Մուալեմը ապրիլի 14-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ապրիլի 14-ին Մոսկվայում կկայանա եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ»,-ասել Է դիվանագետը: Նրա խոսքով՝ բանակցություններում գլխավորը կլինի Սիրիայի ռազմաքաղաքական իրադրության քննարկումը:
«Հանդիպման մասնակիցները կքննարկեն եռակողմ կոորդինացման միջոցները՝ իրադրության դեգրադացում եւ Սիրիայում քաղաքական կարգավորման ջանքերի վիժեցում թույլ չտալու նպատակով՝ Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի զինված ագրեսիայի պայմաններում»,- ընդգծել Է Զախարովան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



