Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


«Համոզված եմ` ԻԼԻՊ–ի սարքած գործն էր, որպեսզի ԱՄՆ–ն հարվածի Սիրիային». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

– Ի՞նչ եք կարծում` Սիրիայում այս նոր լարվածության բռնկումը իր խորքում ունի ավելի շատ ռազմակա՞ն, թե այնուամենայնիվ քաղաքական բաղադրիչ:

– Ռազմաքաղաքական և քաղաքական բաղադրիչը շատ մեծ տեղ է գրավում: Վերջին 10–15 տարում ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ նկատվում էր հետևյալ միտումը` նրանք, պայմանական առումով, կարծես թե փորձում էին հեռանալ Մերձավոր արևելքից: Օբամայի օրոք այս ուղղությամբ աշխարհաքաղաքական ուղղվածություններն զգալիորեն նվազել էին:

Բայց երբ Թրամփը եկավ իշխանության, դրությունը կտրուկ փոխվեց: Մի քանի խնդիր կա: Նախ` ներքին հարցեր: Թրամփն անկեղծորեն ուզում էր բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բայց շատ եփված չլինելով քաղաքականության մեջ, ըստ երևույթին, հաշվի չառավ, թե ինչ է իրենից ներկայացնում ամերիկյան ռազմաքաղաքական, հետախուզական, ռազմաարդյունաբերական իսթեբլիշմենտը: Դա մի ամբողջ կայսրություն է կայսրություն մեջ: Եվ ոչ մի նախագահ ի վիճակի չէ դրա դեմ գնալ: Քենեդու նման հանճարեղ նախագահը կյանքը տվեց: Մյուս կողմից, կարծես թե ռեալ էր դառնում իմփիչմենտի հարցը: Եվ նա իր դիրքորոշումը փոխեց: Բայց ես չեմ կարծում, թե նա դարձավ պատերազմի հրձիգ կամ հարցը կհասնի Ռուսաստանի հետ բախումների: Գլխավորը ամերիկյան վերադարձն է տարածաշրջան: Եվ ոչ միայն: Ըստ ամենայնի, տեղի է ունենում ամերիկյան քաղաքականության դոկտրինալ վերանայում: Երրորդ` ԱՄՆ–ում եկան այն եզրակացության, որ պետք է դառնալ գերտերություն` բացառելով երկբևեռ քաղաքական համակարգի առաջացումը:

Պահատական չէ, որ սիրիական ավիաբազայի հրթիռակոծումը ավելի շատ ազդանշանային և նախազգուշական քայլ էր, քան լուրջ ռազմական գործողություն: ԱՄՆ–ն ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից: Եվ օգտվեցին ստեղծված վիճակից:

– Այդ պատճառով էլ քիմիական զենքի կիրառմանն առնչվող հետաքննություն ոչ մեկին պետք չէ: Նույնիսկ ՄԱԿ–ն ասաց, որ ԱՄՆ հարվածի իրավաչափության հարցով չի զբաղվի:

– Այո, ոչ ոք չի ուզում հետաքննություն: Հարցի պատասխանն ստանալու համար պետք է լավ հասկանալ ամերիկացու հոգեբանությունը: Երբ խոսքը վերաբերում է քիմիական զենքին, կոպիտ ասած, խաղ չկա: Քիմիական զենքը այնպիսի բիծ է թողնում օգտագործողի վրա, որ շատ դժվար է այն մաքրել: Այդ հարվածից հետո Թրամփի նկատմամբ ամերիկացիների տրամադրությունը 180 աստիճանով փոխվեց:

– Հիմա նորից թիվ մեկ խնդիր է դարձել Ասադի հեռացումը: Արդյո՞ք այս անգամ Ասադը կհեռանա կամ կպարտադրեն, որ հեռանա: Չէ՞ որ 2013–ին էլ նույն վիճակն էր` կիրառվել էր քիմիական զենք, բայց կողմերը համաձայնության եկան:

– Հիմա ռուսական կողմի համար շատ դժվար կլինի Ասադին պահելը: Ռուսական իսթեբլիշմենտում կան քաղաքական գործիչներ, ովքեր համարում են, որ բավական է Ասադին պաշտպանելը, ի վերջո, նա հրեշտակ չէ: Թեկուզ այս հարցում նա, ըստ երևույթին, մեղք չունի` նրան ձեռնտու չէր այդ բանը անել:

– Տեսակետ կա, որ եթե Ասադը հեռացվի, երկիրն իր ներկա սահմաններով չի պահպանվի: Կա՞ նման վտանգ, եթե այո, արդյոք այս ամենի վերջնական նպատակը հենց դա՞ չէր:

– Ձեր ասածի մեջ, իհարկե, շատ մեծ ռեզոն կա: Գեոքաղաքական բոլոր իրադրությունները գալիս են ասելու, որ իրոք եկել է այդպիսի պահ, երբ աշխարհաքաղաքական քարտեզը պետք է վերաձևվի: Գումարած` նոր խաղացողներ են հայտնվել, առաջին հերթին` ԻԼԻՊ–ը: Կարծում եմ` այսպես թե այնպես, Սիրիան կմասնատվի:

– Ի՞նչ եք կարծում, Սիրիայում ռազմական գործողությունները շարունակություն կունենա՞ն: Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականը, նաև Սպիտակ տան խոսնակը չբացառեցին, որ ԱՄՆ–ն կարող է չսահմանափակվել այդ մեկ հարվածով:

– Շատ դժվար է ասել: Կախված է մի շարք հանգամանքներից: Իրականում այն, ինչ եղավ, պատրաստված թակարդ էր: Սարքեցին, որ ամերիկացիները հարվածեն: 100 տոկոսով համոզված եմ, որ ԻԼԻՊ–ի արած գործն էր, որպեսզի ԱՄՆ–ն հարվածի Սիրիային:

– Քանի որ խնդիրը դանդաղ, բայց գնում էր դեպի հանգուցալուծում:

– Այո, սա ուղղեցին Ասադի դեմ: Հիմա կարող է դա կրկնվել: Եթե ամերիկացիներին առիթ է պետք, որ նորից հարվածեն, կհարվածեն:

– Իսկ ինչո՞ւ ռուսական ՀՕՊ–երը չպաշտպանեցին Սիրիայի օդային տարածքը:

– Եթե ռուսները գործի դնեին С–300, С–400 համակարգերը, կլիներ ճակատային բախում: Դա շատ վտանգավոր է: Ես բոլոր դեպքերում ողջունում եմ Պուտինի դիրքորոշումը: Եթե նա գնար այդ քայլին, անկանխանատեսելի հետևանքներ կարող էին լինել: Ըստ իս, ԽՍՀՄ–ը փլուզվեց երկու պատճառով` նավթի գներ և Աֆղանստան: Նավթի գները հիմա չեն սպառնում` կա շուկա, Ռուսաստանում սով չի լինի: Բայց եթե մտնեն նման բախման մեջ, Ռուսաստանը կարող է շատ բան կորցնել: Երկարատև և հյուծիչ պատերազմի Մոսկվան չի դիմանա:

– Կարծես թե գործը գնում է բանակցությունների: Թե սկսվող նոր բանակցություններն ինչ արդյունք կունենան, թերևս կախված է նրանից, թե բանակցող կողմերից որ մեկի դիրքերն են ավելի ուժեղ: Այսօր ի՞նչ ռեսուրսներ ունեն ԱՄՆ–ն իր դաշնակիցներով և ՌԴ–ն իր դաշնակիցներով, ավելի ճիշտ դաշնակցով` Իրանով:

– ԱՄՆ–ի ռեզերվը, իհարկե, ավելի մեծ է: Խոսքը ոչ միայն ռազմական, այլև ֆինանսատնտեսական բաղադրիչի մասին է: Որովհետև ռազմական առումով կա պարիտետ: Ընդ որում, ինձ ավելի շատ վախեցնում է ոչ թե ՌԴ–ԱՄՆ առճակատումը, այլ կողքի պետությունները: Տեսեք, ինչ երջանկության մեջ ընկավ Եվրոպան: Ոչ մեկը ՌԴ–ին չպաշտպանեց:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future