Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը մասնակցում է Մարսելի 91-րդ ամենամյա միջազգային տոնավաճառին

SOCIETY

Մարսելի «Շանո» զբոսայգում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը անցկացվող Մարսելի 91-րդ ամենամյա միջազգային տոնավաճառին մասնակցում է նաև Հայաստանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատ վության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, տոնավաճառի շրջանակներում Մարսելի մշակույթի և երիտասարդության հայկական տան և ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի կողմից Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ կազմակերպվել է հայկական տաղավար, որն այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհուրդ է կրում: Հայկական տաղավարի գրքերի բաժնում ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ երեք տասնյակից ավելի գրքեր տարբեր լեզուներով: Ներկայացված են նաև Ֆրանսիայի և Հայաստանի մեր հայրենակիցների պատր աստած արտադրանքը` սննդից մինչև հուշանվերներ, ինչպես նաև տուրիզմի, առողջապահության, բանկային համակարգին վերաբերող և այլ բաժիններ:

Հոկտեմբերի 2-ը հայտարարված էր «Հայաստանի պաշտոնական օր», որի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Մարտին Վասալի, Մարսելի միջազգային տոնավաճառի գլխավոր տնօրեն Լոիկ Ֆուշոնի, Մարսելի Մշակույթի և երտասարդության հայկական տան նախագահ Կարո Հովսեփյանի և Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանի կողմից: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հովանու ներքո:

Միջոցառմանը ներկա էին Եվրախորհրդարանի և ֆրանսիացի պատգամավորներ, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր:

Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` մասնավորապես նշելով Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Մարտին Վասալի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցությունը և հույս հայտնեց, որ տոնավաճառը նոր հնարավորություններ կընձեռի հայ-ֆրանսիական տնտեսական և մշակութային հարաբերությունների առավել խթանմանը:

Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Մարտին Վասալն իր ելույթում նշեց, որ 2015թ. Ֆրանսիայի ամբողջ տարածքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են կայացել և դեռ շարունակվում են. 2016թ. ապրիլի 24-ին իր գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմեկնի Երևան` Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողում, հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Նա նշեց նաև, որ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը միշտ պատրաստ է օգնելու, աջակցելու և մասնակցելու ցանկացած միջոցառմանը, որն իր նպաստը կբերի տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում ֆրանս-հայկական համագործակցության զարգացմանը:

Այնուհետև Համագումարների պալատի «Քալելոնգ» սրահում տեղի ունեցավ գերմանական հանրային հեռուստատեսության կողմից գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի Հայոց ցեղասպանությանը նվիված «Աղետ. մի ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Երեկոն ավարտվեց համերգով` Մարսելի Համազգային դպրոցի սաների մասնակցությամբ:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական լրատվամիջոցների կողմից։

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network