Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Կիսամարաթոնն անհարմարություններ է առաջացրել երթևեկության համար. դժգոհությունն արտացոլվել է նաև սոցիալական ցանցերում

SOCIETY

Երևանի կենտրոնում հոկտեմբերի 3-ին երթևեկությունը կաթվածահար էր եղել: Կենտրոնական գրեթե բոլոր փողոցներում խցանումներ էին, որոնք անհարմարություններ են պատճառել բազմաթիվ քաղաքացիների և բանից անտեղյակ վարորդների: Պատճառը Երևանում անցկացվող առաջին միջազգային կիսամարաթոնն է: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում խցանումներ էին առաջացել, քանի որ վարորդները չեն իմացել ճանապարհների փակ լինելու մասին: Խաթարված երթևեկության մասին բազմաթիվ են գրառումներն ու լուսանկարները սոցիալական ցանցերում:

«Արմենպրես»-ի թղթակիցը փորձեց Երևանի քաղաքապետարանից ճշտել, թե որն է պատճառը, որ ճանապարհների փակ լինելու մասին քաղաքացիներին որևէ իրազեկում չի ներկայացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հաստատեց, որ խցանումների պատճառը միջազգային կիսամարաթոնի անցկացումն է, որն անցկացնելու համար մայրաքաղաքի կենտրոնի որոշ ճանապարհներ փակվել են, սակայն ընդգծեց, որ դրանում քաղաքապետարանը մեղավորություն չունի, քանի որ հանրությանն այդ մասին պետք է իրազեկեին միջոցառման կազմակերպիչները: «Այս հարցով մեր գործընկերներից ինձ շատերն են զանգահարել: Նման դեպքերում իրազեկումը միշտ արվում է կազմակերպիչների կողմից: Այս դեպքում կազմակերպիչը Երևանի քաղաքապետարանը չէ: Մենք միջոցառում ունենք վաղը՝ Երևանյան կիսամարաթոնը, որի կազմակերպիչը Երևանի քաղաքապետարանն է: Դա լինելու է հոկտեմբերի 4-ին, իսկ մեկ շաբաթ առաջ մենք իրազեկել ենք Երևանյան կիսամարաթոնի երթուղին, սակայն դա որևէ բան չի նշանակում, մենք այսօր ևս իրազեկելու ենք երթուղու մասին, այն ճանապարհների մասին, որո նք փակ են լինելու: Այսօրվա հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, որովհետև մենք չենք այդ միջոցառման կազմակերպիչը»,- ասաց Գևորգյանը՝ դժվարանալով պատասխանել հարցին, թե երբ կբացվեն փակ ճանապարհները:

Երևանի կենտրոնում փակ ճանապարհների և դրանց  բացվելու  մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ը փորձեց ճշտել ճանապարհային ոստիկանությունից: Ճանապարհային ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից  Վարուժան Բալյանը նախ խնդրեց զանգահարել 5 րոպեից, որպեսզի ինքը կարողանա ճշտել, թե որ ճանապարհներն են փակ և երբ են բացվելու:  Րոպեներ անց նա հետ զանգահարեց և տվեց հետևյալ պատասխանը: «Ճանապարհային ոստիկանությունը փոխանցում է, որ այդ միջոցառման կազմակերպիչը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: Բոլոր հարցերով հարկավոր է դիմել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը»:

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից էլ պարզաբանում ստանալ չհաջողվեց, քանի որ գերատեսչության լրատվական ծառայությունում հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին: Մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեցին նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայից, որը ևս հանդիսանում է կիսամարաթոնի կազմակերպիչներից: «Արմենպրես»-ը  կներկայացնի կազմակերպիչների դիրքորոշումը ևս: Ավելի վաղ, սակայն, նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը Tert.am կայքէջի հետ զրույցում նշել էր,  «Կազմակերպչական խումբ էր ձևավորվել, որը տեղեկացրել է ր քաղաքապետարանին երթուղու և ծրագրի մասին»,- ասաց նախարարության մամուլի խոսնակը:

Կիսամարաթոնի մեկնարկն անցել է ոչ առանց միջադեպի: Մեկնարկներից մեկի ժամանակ շարքի հետևում կանգնած մասնակիցները մեկնարկել են բարձր արագությամբ, ինչի արդյունքում մասնակիցների շարքերում հրմշտոց է սկսվել, նրանք թափվել են միմյանց վրա: Միայն րոպեներ անց հնարավոր է եղել մասնակիցների շարքերում վերականգնել կարգուկանոնը: Կիսամարաթոնը համակարգողներից մեկը մասնակիցներին հորդորել է մեկնարկը սկսել շատ դանդաղ և պահպանել նույն տեմպը, որպեսզի նրանց շարքերում հրմշտոց չառաջանա՝ զգուշացնելով, որ դա կարող է շատ վտանգավոր լինել:

Երևանի քաղաքապետարանն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 4-ին մայրաքաղաքի կենտրոնական փողոցները կրկին փակվելու են: Քաղաքապետարանը ներկայացրել է բոլոր այն փողոցները, որոնք փակվելու են՝ սկսած ժամը 07:00-ից: 

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6