ԱՄՆ-ը որսացել Է քիմիական գրոհի նախապատրաստումը քննարկող սիրիացի զինվորականների խոսակցությունը. CNN
INTERNATIONAL NEWSԱմերիկյան հետախուզությունը որսացել Է այն խոսակցությունները, որոնց ընթացքում Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչները եւ քիմիական զենքի բնագավառի փորձագետները քննարկել են Սիրիայի Իդլիբի նահանգում զարին գազի կիրառմամբ գրոհի նախապատրաստումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս պնդմամբ հանդես Է եկել CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի իշխանական կառույ ցների՝ անունները չհայտնած աղբյուրներ:
Հեռուստաընկերության տեղեկությունների համաձայն՝ որսված տվյալներն այն հետախուզական տեղեկատվության վիթխարի զանգվածի մի մասն են, որը Միացյալ Նահանգները հավաքում Է այնպիսի երկրներում, ինչիսիք են Սիրիան եւ Իրաքը: CNN-ը չի նշում հայտնաբերված հաղորդակցուղիների մանրամասները:
Հեռուստաալիքն ընդգծում Է, որ Վաշինգտոնը պատրաստվող գրոհի մասին նախօրոք չի իմացել, քանի որ, նկատի առնելով հավաքվող տեղեկատվության մեծ ծավալը, այն հաճախ մնում Է չմշակված:
Ինչպես հեռուստաալիքին հայտնել են ամերիկացի պաշտոնատար անձինք, իրենք «կասկած չունեն», որ քիմիական զենքի օգտագործման համար պատասխանատվություն են կրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկման ներքո գտնվող ուժերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



