Մոլդովայի նախագահը կմասնակցի ԵԱՏՄ-ի Բիշքեկի գագաթնաժողովին
INTERNATIONAL NEWSՄոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների՝ ապրիլի 14-ին Բիշքեկում կայանալիք նիստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գոհունակությամբ ընդունեցի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հինգ նախագահների նիստին մասնակցելու Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հրավերը, որը ապրիլի 14-ին տեղի Է ունենալու Բիշքեկում: Այդ հրավերը համաձայնեցված Է ԵԱՏՄ-ի մասնակից բոլոր երկրների ղեկավարների հետ: Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը ներառված Է օրակարգում»,- գրել Է Մոլդովայի ղեկավարը Facebook սոցիալական ցանցի իր Էջում:
Ավելի վաղ Դոդոնը հայտարարել Է, որ Մոլդովան պլանավորում Է դիտորդ դառնալ ԵԱՏՄ-ում, ինչը, նրա խոսքով՝ չի հակասի մյուս պայմանագրերին, մասնավորապես, ԵՄ-ի հետ ասոցիացման մասին համաձայնագրին:
ԵԱՏՄ միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորման մասնակիցներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



