Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները վարժանքներ են սկսել «Գրադի» կիրառմամբ
SOCIETYՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարանում վարժական հրաձգություն են սկսել ուսուցման ձմեռային շրջանից հետո ստուգարքի հանձնմանը նախապատրաստվելու շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ընդամենը պարապմունքներին ներգրավված են հարյուրից ավելի զինծառայողներ, ինչպես նաեւ շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա:
Մարտական հրաձգությունների սկսելուն նախորդած երեք օրվա ընթացքում ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա հրետանավորները զենքի տեխնիկական սպասարկման միջոցառումներ են անցկացրել:
Մարտական հրաձգության ընթացքում զինծառայողները պայմանական հակառակորդի թիրախները խոցել են համազարկային կրակի ԲՄ-21 «Գրադ» ռեակտիվ համակարգերից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



