Փարիզում հրդեհ է բռնկել Մարին Լը Պենի կենտրոնակայանի շենքում
SOCIETY Փարիզում ապրիլի լույս 13-ի գիշերը հրդեհ Է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի կենտրոնակայանի շենքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse-ը (AFP) ՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
Բռնկման օջախը եղել Է այն շենքի առաջին հարկում, որտեղ գտնվում Է Լը Պենի կենտրոնակայանը՝ Ֆոբուր Սան Օնորեի փողոցում: Անմիջապես պատահարի վայր են ժամանել հրշեջները, որոնց հաջողվել Է կանխել կրակի տարածումը: Ոստիկանությունում գործակալության աղբյուրի խոսքով՝ բռնկման ենթադրյալ պատճառը հրկիզումն Է՝ կատարված հանցավոր դիտավորությամբ:
AFP-ի տվյալներով՝ հրկիզման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Պայքար օտարատեցության դեմ» խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



