Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված շնորհանդեսը

SOCIETY

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Ок Армения» խորագրով Հայաստանի պատմությանը, ավանդույթներին և զբոսաշրջությանը նվիրված միջոցառում-շնորհանդեսը՝ ուղղված Հայաստանի և Ռուսատսանի զբոսաշրջային ոլորտի առանցքային դերակատարների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից:

Շնորհանդեսին մասնակցեցին հարյուրից ավելի ռուսաստանյան և հայաստանյան առաջատար օպերատորների, հյուրանոցային համալիրների,  զբոսաշրջային տեղեկատվական գործակալությունների, ինչպես նաև հայկական ապրանքատեսակներ արտադրող տասնյակ ընկերությունների և ՌԴ առաջատար ավիափոխադրողների ներկայացուցիչներ։ 

Միջոցառման բացմանն իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ընդգծեց զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի շահագրգիռ մարմինների, այդ թվում նաև՝ մասնավոր դերակատարների  միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով նաև տեղեկատվական դաշտում նոր նախաձեռնությունների իրականացումը։   

«Անշուշտ, մենք հետաքրքրված ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության կապերի խորացմամբ, մեր առօրյա գործունեությունն ուղղված է նաև այս ոլորտին։ Սա հրաշալի հնարավորություն է՝ նպաստելու ռուսաստանցիների շրջանում մեր երկրի հեղինակության էլ ավելի բարձրացմանը։ Ողջունում եմ այս նախաձեռնությունն ու հրավիրում համագործակցության», - նշեց Վարդան Տողանյանը։

Շնորհանդեսին ելույթով հանդես եկավ նաև  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահ Զարﬕնե Զեյթունցյանը՝ նշելով, որ Հայաստանում զբոսաշրջային հոսքերի թվով Ռուսաստանն առաջին տեղում է։   

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև հրապարակախոս Էդուարդ Անանյանը և կորպորատիվ զբոսաշրջության ոլորտի փորձագետ, միջոցառման համակազմակերպիչ Գայանե Քոչարյանը։

«Այս նախաձեռնության շնորհիվ զբոսաշրջության ոլորտի ռուսաստանյան խոշորագույն դերակատարները հնարավորություն ստացան ծանոթանալու միմյանց հետ՝ մատնանշելով առավել սերտ համագործակցության ուղիներ», - նշեց փորձագետը։  

Շնորհանդեսին հայաստանյան «Ակտիտուր» գործակալության ներկայացուցիչներն անցկացրեցին վիրտուալ ճանապարհորդություն դեպի Հայաստան՝ խոսելով նաև երկրում կորպորատիվ տուրիզմի կազմակերպման հնարավորությունների մասին։

«Ок Армения»-ի շրջանակներում ռուսաստանաբնակ հայտնի հայազգի ռեստորատոր Գայանե Բրեիովան անցկացրեց խոհարարական վարպետության դաս, տեղի ունեցավ հայկական ուտեստների հյուրասիրություն, ինչպես նաև ներկայացվեց մայիսի 7-ին Ծաղկաձորում կայանալիք Հայկական կոնյակի փառատոնը (ArmCognFest)։ 

Միջոցառման ավարտին անցկացվեց նաև դեպի Հայաստան ուղևորատոմսերի և հանգստավայրերի զբոսաշրջային փաթեթների խաղարկություն։ Կարևորագույն արդյունքներից էր նաև այն, որ հարյուրից ավելի այցելուների հետաքրքրվածության արդյունքում ձեռք բերվեցին աննախադեպ թվով գործնական պայմանավորվածություններ։

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service