Ճապոնիայում մանգոյի երկու պտուղը 3,7 հազար դոլարով վաճառել են աճուրդում
SOCIETYՃապոնիայում մանգոյի երկու պտուղն աճուրդում վաճառել են ռեկորդային բարձր գնով՝ 400 հազար իենով (գրեթե 3,7 հազար դոլարով): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ աճուրդը տեղի Է ունեցել երկրի հարավի Միյաձակի քաղաքում: Լոտն իրենից ներկայացնում Է տեղական եզակի արեւային տեսակը՝ վառ կարմիր գույնի կեղեւով, շաքարի բարձր պարունակությամբ՝ ավելի քան 15 տոկոս, եւ առնվազն 350 գրամ քաշով:
Զույգ պտուղները գնել Է Ֆուկուոկա քաղաքի հանրախանութներից մեկի տերը, լոտի ընդհանուր քաշը գերազանցում Է մեկ կիլոգրամը: Նա պատմել Է, որ պատրաստվում Է ձեռքբերումը ցուցադրել ցուցափեղկում՝ առեւտրական հաստատության գովազդի համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



