ՔԶԱԿ-ը Թուրքիա Է ուղարկել փորձագետների՝ Սիրիայում քիմգրոհի հետաքննության համար
POLITICSՔիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) Թուրքիա Է ուղարկել փորձագետների՝ Սիրիայի Իդլիբի նահանգում զարինի օգտագործմամբ ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Գործակալության տվյալներով՝ ՔԶԱԿ-փորձագետները մտադիր են հավաքել կենսաչափական նմուշներ եւ հարցում անել ողջ մնացածներին:
ՔԶԱԿ-ի պատվիրակությունը կորոշի, թե օգտագործվել Է արդյոք քիմիական զենք, եւ 3 – 4 շաբաթվա ընթացքում ստացված տվյալները կհանձնի ՄԱԿ-ՔԶԱԿ-ի համատեղ հետաքննությանը, որն զբաղվում Է այն անձանց եւ կազմակերպությունների բացահայտմամբ, որոնք պատասխանատու են քիմիական զենքի օգտագործման համար:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել Է, որ Սիրիան նամակ Է հղել ՔԶԱԿ՝ նրան հրավիրելով ստուգելու Խան Շեյխունում քիմիական զենքի առկայությունը, որտեղ ենթադրաբար այն կիրառվել Է, եւ կառավարական զորքերի Շայրաթ ավիաբազա, որին ԱՄՆ-ը հարված Է հասցրել՝ այնտեղ քիմիական զենքի առկայության պատրվակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London...
4
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora
5
Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris



