«Բարեւ, Հայաստան». «Եվրատեսիլ-2017»-ում Գերմանիայի ներկայացուցիչը Երեւանում է
PHOTO«Եվրատեսիլ-2017» մրցույթում Գերմանիան ներկայացնող Լեւինան ժամանել է Հայաստան: NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Լեւինան ողջունել է իր հայ երկրպագուներին.
«Բարեւ, Հայաստան: Ես ձեզ սիրում եմ»,-նշել է երգչուհին:
Լեւինան Երեւան է ժամանել իր պաշտոնական պրոմո արշավի շրջանակներում: Այսօր երեկոյան նա հանդիպելու է իր երկրպագուների հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեւինան ընդունել էր մրցույթում Հայաստանի պատվիրակ Արծվիկի՝ հայկական երգ կատարելու «մարտահրավերը»:
Երգչուհին Facebook-ի իր էջում հրապարակել էր «Կաքավիկ» հայտնի երգի cover տարբերակը, ինչպես նաեւ հայերենով բարեւել իր հետեւորդներին:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



