Պետգնումների աջակցության կենտրոնի լուծարմամբ կտնտեսվի 70 մլն դրամ
SOCIETYՀՀ կառավարության որոշմամբ Ֆինանսների նախարարության Պետգնումների աջակցության կենտրոնը լուծարվում է: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ Կենտրոնի գործառույթները կստանձնի ֆիննախի աշխատակազմը: «47 աշխատակիցներից կմնա 27-ը, իսկ մյուսների աշխատավարձի հաշվին տարեկան կտնտեսվի մոտ 70 մլն դրամ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը: Պետգնումների կենտրոնի գործառույթները ներառում են պետգնումների համար իրավական ակտերի նախապատրաստումը, գնորդ պետական գերատեսչությունների խորհրդատվությունը, պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների հաշվառումը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



