Apple-ն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի անհպում որոշման սարք Է մշակում. CNBC
SOCIETYՄիացյալ Նահանգների Apple կորպորացիան վարձել Է մի խումբ մասնագետների, որոնք խստագույն գաղտնիության պայմաններում զբաղվում են այնպիսի սարքի մշակմամբ, որը կարող Է ճեղքում դառնալ շաքարախտի բուժման բնագավառում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ին այս մասին հայտնել Է CNBC հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ խոսքը վերաբերում Է հատուկ սենսորների ստեղծմանը, որոնք կարողանան անհպումային եղանակով որոշել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Ինչպես նշել Է հեռուստաալիքը, կենսաբժիշկ-ինժեներների ոչ մեծ խումբը նախագծի վրա աշխատում Է Փալո Ալտո քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) գաղտնի լաբորատորիայում:
Ինչպես նշել Է հեռուստաալիքը, եթե Apple-ը հաջողության հասնի նոր սարքի ստեղծման գործում, դա կհեշտացնի շաքարախտով հիվանդ միլիոնավոր մարդկանց կյանքը, խթան կծառայի հետազոտությունների եւ բուժման նոր մեթոդների մշակման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



