Գիտնականները պատմել են՝ ինչպես կարելի Է նվազեցնել ինսուլտով հիվանդանալու վտանգը
SOCIETYԵյլի համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդի մեջ անդրաճարպերի մեծ պարունակությամբ մթերքների գործածումից հրաժարումը թույլ Է տալիս նվազեցնել ուղեղի կաթվածի եւ սրտի նոպայի առաջացման վտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է համալսարանի պաշտոնական կայքում:
Հետազոտողներն այս եզրակացություններին հանգել են այն վիճակագրության ուսումնասիրության հիման վրա, որն արտացոլում Է 2002-ից մինչեւ 2013 թվականն ընկած ժամանակահավածում Նյու Յորքի նահանգում մարդկանց հոսպիտալացումը: Այն վայրերում, որտեղ մարդիկ սահմանափակել են անդրաճարպերի գործածումը, սրտի նոպայով եւ ուղեղի կաթվածով հիվանդների թիվը վեց տոկոսով կրճատվել Է:
«Սննդաբաժնից անդրաճարպերի բացառումը կարող Է զգալիորեն նվազեցնել ուղեղի կաթվածի եւ սրտի նոպայի առաջացման վտանգը… Պետական մակարդակով անդրաճարպերի արգելքը կարող Է իսկական հաղթանակ դառնալ միլիոնավոր մարդկանց համար»,- հայտարարել Է հետազոտության հեղինակներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



