Հայտարարվել Է Կաննի 70-րդ կինոփառատոնի ծրագիրը
SOCIETY Աշխարհի 29 երկրների ֆիլմեր են տեղ գտել Կաննի 70-րդ կինոփառատոնի ծրագրում, որը մայիսի 17-ից մինչեւ 28-ն անցկացվելու Ֆրանսիայի Լազուրե ափին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես պատմել Է փառատոնի ծրագրերի տնօրեն Տիերի Ֆրեմոն, ծրագրի վրա աշխատելու ընթացքում դիտվել Է 1930 լիամետրաժ ֆիլմեր: Դրանցից պաշտոնական ծրագրում տեղ Է գտել 49 կինոժապավեն:
Փառատոնի հիմնական ծրագիրը ներառում Է 18 կինոնկար: Դրանց թվում են՝ ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Անսիրություն» գործը: Նաեւ այս կատեգորիայում ներկայացված են ֆրանսիացի ռեժիսորներ Ֆրանսուա Օզոնի, Միշել Խազանավիչուսի եւ Ժակ Դուայոնի, ուկրաինացի Սերգեյ Լոզնիցի, ավստրիացի Միխայել Հանեկեի, ամերիկուհի Սոֆյա Քոփոլայի, ճապոնացի Կիեսա Կուրոսավայի եւ ուրիշների աշխատանքները:
Ինչպես տեղեկացվել Է ավելի վաղ, փառատոնի բացման եւ փակման արարողությունը վարելու Է իտալացի ականավոր դերասանուհի Մոնիկա Բելուչին: Բացման ֆիլմը դառնալու Է Առնո Դեպլեշենի «Իզմայիլի ուրվականները» կինոնկարը:
Կինոստուգատեսի ժյուրիի նախագահն այս տարի կդառնա իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը:
Ամեն տարի մայիսին Ֆրանսիայի Լազուրե ափի Կանն առողջարանային քաղաքում անցկացվում Է աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը՝ A կատեգորիային պատկանող Կաննի միջազգային կինոփառատոնը: 2002 թվականին Միջազգային կինոփառատոնն ստացել Է «Կաննի փառատոն» պաշտոնական անվանումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



