Գնել Մեջլումյանի անվան մրցաշարում հաղթողի գավաթը նվաճեց «Երևան 1»-ը
SPORTԵրևանի «Միկա» մարզահամալիրում հոկտեմբերի 2-3-ը կայացավ ազատ ոճի ըմբիշ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի արծաթե մեդլակիր Գնել Մեջլումյանի անվան 10-րդ հոբելյանկան միջազգային կարգի գավաթի խաղար կությունը: Այս մրցաշարում իրենց ուժերը չափեցին 1999/2000/2001 թվականին ծնված ըմբիշենրը՝ 150 մարզիկներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից և Վրաստանից:
Արմենպրես-ի հաղորդմամբ` հաղթողի գավաթը նվաճեց «Երևան 1»-ը, երկրորդ մրցանակակիր դարձավ «Լոռի»-ի թիմը երրորդ տեղի համար պայքարում «Կոտայք»-ի թիմը հաղթեց «ԼՂՀ»-ի ընտրանուն: Հաղթող թիմերը պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:
Գնել Մեջլումյանի քաշային կարգի համարժեք՝ 54 կգ քաշային կարգի լավագույն ըմբիշ ճանաչվեց Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը և արժանացավ հատուկ պարգևի և շնորհակալագրի ԱԺ նախագահի հրամանով:
Այս մրցաշարը հանդիսանում է Հայաստանում ըմբշամարտի միակ գավաթային խաղարկությունը: Մրցաշարի հաղթողներին պարգևատրեցին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը, պատվավոր Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը և այլք: