Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Փորձում ենք հասնել մեր եկեղեցական իրավունքի և պետության ակնկալիքների համադրությանը. Աթեշյան

SOCIETY

 Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն Սուրբ Փրկիչ հիվանդանոց հրավիրելիս նրան տեղյակ է պահել գրավոր առաջարկի տեսքով համաձայնության նախագիծ ներկայացնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աթեշյանը խոսել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի հետ զրույց ում:

Նա նաև անդրադարձել է Բեքչյանի կողմից ապրիլի 11-ին հրապարակած հայտարարությանը` անդրադառնալով իր պաշտոնից հրաժարվելու համառության վերաբերյալ տեղապահի դիտարկմանը:

«Մենք փորձում ենք հասնել մեր եկեղեցական իրավունքի և պետության ակնկալիքների համադրությանը: Այս նույն նպատակով պատրաստել էինք այն համաձայնության նախագիծը, որը մերժվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի կողմից: Այդ համաձայնության նպատակներից մեկն էր բարձր պահել մեր Եկեղեցական համագումարի հեղինակությունը: Եթե Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը համաձայներ ընդառաջ գնալ այդ նախագծին, ապա մենք մեր միջև գոյացած համաձայնության հիման վրա նոր քայլեր անելու հնարավորություն էլ կկարողանայինք ունենալ: Նման համաձայնության պարագայում շոշափելի լուման արդյունքի մասին տեղեկացնելու համար պետք է փորձեինք հերթական անգամ միասնաբար ներկայանալ Ստամբուլի նահանգապետարան: Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն էլ պետք է աջակցեր մեզ: Այսպիսով, ես կկարողանայի անձամբ պատկան իշխանություններին ներկայացնել ընտրյալ տեղապահին, ինչ-որ երաշխիք պիտի  լիներ իր գործունեության հեռանկարի և պաշտոնական մարմինների կողմից ապագա ընկալման համար: Այս բոլոր նրբություններն արդեն բացատրել ենք, սակայն, դժբախտաբար, չկարողացանք ունենալ դրական արդյունք: Հետևաբար, պաշտոնից չհրաժարվելու հարցի շուրջ ինձ վերագրված համառությունն ու այդ հանգամանքի անվերջ կրկնությունն առկա դժվարին իրավիճակում մեր մոտ ստեղծում է լրջության պակասի տպավորություն»,- նշել է նա:

Ապրիլի 13-ի առավոտյան Աթեշյանը Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ Բեքչյանը Սուրբ Ստեփանոս եկեղեցում մատուցել են Ավագ Հինգշաբթի օրվա պատարագ` նվիրված Խորհրդավոր Ընթրիքին:

Ավելի վաղ իր հայտարարության մեջ Բեքչյանն ասել էր, որ տեղյակ չի եղել Աթեշյանի կողմից Սուրբ Փրկիչ հիվանդանոց կանչվելու իրական մտադրության, այն է` համաձայնագիր ստորագրելու մասին: «Արամ Սրբազանը, փոխանակ իր խոստման համաձայն գրավոր կերպով ինձ ներկայացներ ներկա կացության վերաբերյալ իր տեսակետներն ու մոտեցումները, ակնկալում էր, որ ես նույնպես իմ ստորագրո ւթյունը կդնեմ իր կողմից պատրաստված այսպես կոչված «համաձայնագրի» տակ, որն իր խորքային առումով առ ոչինչ է համարում Եկեղեցական համագումարի կամքն ու որոշումը, միայն առերես է ճանաչում տեղապահի օրինավոր ընտրությունը, զրկում է ընտրյալ Տեղապահին իր բոլոր լիազորություններից և փորձում է օրինականացնել «Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդի» պաշտոնից հրաժարվելու իր < /i>համառումը»,- ասվում էր արքեպիսկոպոս Բեքչյանի հայտարարության մեջ:

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service