Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Նրան լուրջ չէին վերաբերվել. ինչպես 10 տարի անց Քրիստինե Պեպելյանն իրականացրեց անծանոթ աղջկա երազանքը

PHOTO

Asekose.am-ը գրում է.

 Օրեր առաջ երգչուհի Քրիստինե Պեպելյանը ներկայացրեց իր նոր՝ «Հավատա» երգը և դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որի ռեժիսորը մոսկվայաբնակ Զառա Սահակյանն է, իսկ օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ՝ զրուցելու տեսահոլովակի ստեղծման, երգի պատմության և այլ մանրամասների մասին:
 «Երգի հեղինակը՝ Ժակլին Թադևոսյանը, այս երգը գրել է շատ վաղուց, ավելի կոնկրետ այն ժամանակ, երբ նա ընդամենը 14 տարեկան է եղել: Երգը գրելուց նա հենց ի սկզբանե պատկերացրել է ինձ, պատկերացրել է, որ ես պետք է երգեմ այն: Եվ այդ ժամանակ ինձ իր հետ ծանոթացնելու համար Ժակլինը դիմել է իր քեռուն, ով աշխատում էր «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամում, բայց քանի որ նա այդ ժամանակ դեռ փոքր էր, քեռին նրան լուրջ չի վերաբերվել: Եվ հենց այս պատճառով էլ 10 տարի առաջ այդ երգն ինձ ոչ ոք ցույց չտվեց»,- պատմեց Քրիստինե Պեպելյանը:

Ինչպես նշեց երգչուհին՝ երգին «ծանոթանալու» հարցում իրեն օգնել է ընկերուհին՝ պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը.

«Որոշ ժամանակ առաջ Սոֆյան ինձ զանգահարեց և ասաց, որ մի շատ լավ աղջիկ է ճանաչում, ով ունի շատ հետաքրքիր մի երգ և ցանկություն ունի, որպեսզի այդ երգը կատարեմ հենց ես: Այդպես, մենք ծանոթացանք, ես լսեցի «Հավատա»-ն», և դրա առաջին իսկ հնչյուններից շատ սիրեցի այն»,- նշեց Քրիստինեն՝ հավելելով, որ իր համար այդքան էլ նշանակություն չունի, թե նա աշխատում է այս ոլորտում տարիների փորձ ունեցող մադու հետ, թե՝ ոչ.

«Բնականաբար, բոլորիս էլ հաճելի է աշխատել պրոֆեսիոնալների հետ, սակայն կան բացառություններ: Այս աշխարհն առաջ է շարժվում հենց այդ բացառություններով: Ի վերջո՝ բոլորս էլ մի օր սկսել ենք ինչ-որ մի բանից: Ինձ համար հատուկ նպատակ չկա երգել միայն պրոֆեսիոնալների երգերը, թեպետ Ժակլինն ինքն իրենով պրոֆեսիոնալ է, բավական երաժշտական աղջիկ է»,- նշեց երգչուհին՝ ավելացնելով, որ այս երգը ընկերուհու՝ Սոֆյայի նվերն է իրեն:

Ինչ վերաբերում է տեսահոլովակին, Քրիստինեն պատմեց, որ այն նկարահանվել է Մոսկվայում, և հենց ի սկզբանե որոշված է եղել, որ դրա ռեժիսորը պետք է լինի Զառա Սահակյանը.

«Զառայի հետ առաջին անգամ էինք աշխատում, թեև ելնելով նրանից, որ տեսահոլովակում չկամ, կատակով ասում եմ նրան, որ անգամ չգիտեմ՝ մենք միասին աշխատեցինք, թե՝ ոչ: Տեսահոլովակը սյուժետային առումով շատ հագեցած է, այն ասելիք ունի: Այստեղ կան հարցեր և պատասխաններ, այսինքն՝ տեսահոլովակում ներկայացվում են իրավիճակներ, կյանքի դժվարություններ, որոնք, այնուամենայնիվ, ունենում են իրենց լուծումները»,- նշեց Քրիստինեն՝ անդրադառնալով նաև իր՝ տեսահոլովակում չնկարահանվելու փաստին.

«Չունեինք նպատակ, որպեսզի ինձ արհեստականորեն ներգրավեինք տեսահոլովակում, քանի որ ես եթե ես նկարահանվեի տեսահոլովակում, ստիպված կլինեինք իմ մասնակցությամբ կադրերը փոխարինեինք մեկ այլ կադրերի հետ, իսկ այդ դեպքում սյուժետային գիծը կտուժեր: Եվ վերջապես, ինձ համար ինքնանպատակ չէ, որ ես բոլոր իմ տեսահոլովակներում հայտնվեմ»,- մանրամասնեց Քրսիտինեն, ապա ավելացրեց.

«Եթե նայենք մեկ այլ տեսանկյունից, ապա չեմ կարծում եմ, որ ես չկամ տեսահոլովակում. եթե այնտեղ հնչում է իմ ձայնը, նշանակում է կա նաև իմ դեմքը, չէ որ իմ դեպքը հենց իմ ձայնն է, մարդիկ ինձ իմ ձայնով են ճանաչում: Չեմ կարծում, որ «Հավատա»-ն» որևէ մեկին երկար մտածելու առիթ է տվել, թե ով է երգում երգը, որ չկա տեսահոլովակում: Հույս ունեմ, որ մարդիկ անմիջապես ճանաչել են իմ ձայնը: Այնպես որ, տեսահոլովակում երևալն ինձ համար ինքնանպատակ չէր, և եթե չեմ սխալվում՝ մեր իրականության մեջ նման համարձակ տեսահոլովակ դեռ չէր եղել»,- ժպիտով հավելեց երգչուհին:

Զրույցի ընթացքում վերջինս տեղեկացրեց, որ այս պահին մոնտաժային աշխատանքների փուլում է գտնվում իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է մարտ ամսին Փարիզում: Տեսահոլովակը նկարահանվել է «Կամաց-կամաց» երգի հիման վրա, որը կրկին լիրիկական է. երգի պրեմիերան կկայանա որոշ ժամանակ հետո:

Քրիստինեն անդրադարձավ նաև որոշ ժամանակ առաջ Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությանը, որի ընթացքում նա արժանացել է «Տարվա լավագույն լիրիկական երգչուհի» մրցանակին: Նրա խոսքով՝ այս փաստն իր համար շատ հաճելի անակնկալ է եղել.

««Տարվա լավագույն լիրիկական երգչուհի»-ն լավագույն լուծումն էր, որ կարող էին ինձ համար մտածել: Սա անակնկալ էր ինձ համար: Ես հատուկ որևէ մեկին չէի հարցնում իմ մրցանակի մասին, որովհետև ինձ հետաքրքիր էր, թե ինչ պետք է լինի, և հետո ասեմ, որ անվանակարգը ոչինչ չէր փոխելու ինձ մոտ, այնպես չէր, որ հատուկ մրցանակի համար էի մեկնում Փարիզ, ցանկացած պարագայում ես ներկա էի գտնվելու տվյալ մրցանակաբաշխությանը: Այսինքն՝ չկար նպատակ, որ ես միայն այս կամ այն անվանակարգի դեպքում պետք է մասնակցեի «Armenian Europe Music Awards Paris 2017»-ին»,- մեզ հետ զրույցում եզրափակեց երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan